«Փախածներ», «պանդուխտի հոգեբանություն», «չկռվելու» մեղադրանք․ սա անարգանք է սեփական ժողովրդի նկատմամբ

«Փախածներ»… ո՞վ է դա ասում։ Մարդ, որը երբեք չի ապրել շրջափակման մեջ, երբ հացը դառնում է շքեղություն, դեղը՝ անհասանելի, իսկ յուրաքանչյուր օրը՝ գոյատևման պայքար։ Արցախցիները չեն փախել․ նրանք պոկվել են մի իրականությունից, որտեղ մնալը հավասար էր լուռ մահվան՝ մոռացված աշխարհի աչքի առաջ։ «Պանդուխտի հոգեբանություն»… սա այլևս քաղաքական գնահատական չէ, այլ՝ վիրավորանք։ Պանդուխտ չէ նա, ով … Read more

«Վերադարձը չի տրվում. վերադարձը պետք է ձեռք բերել». Հակոբ Հակոբյան

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Մեր ցավն իրական է, մեր իրավունքները՝ անվիճելի։ Բայց ոչ ոք մեր փոխարեն վերադարձ չի պարտադրի, եթե նույնիսկ անընդհատ կրկնենք. «Արցախահայությունը Արցախի բնիկ ժողովուրդն է, վերադարձի իրավունքը միջազգային իրավունք է, տեղահանությունը՝ հանցագործություն»։ Սրանք բոլորը ճիշտ են։ Բայց ճիշտը դեռ ճանապարհ չէ։ Եթե մենք ներկայանանք միայն … Read more

Արցախի հարցը չի լուծվել․ այն պարզապես այս իշխանությունների ձեռամբ հանվել է քաղաքական օրակարգից. Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախի հարցը չի լուծվել․ այն պարզապես այս իշխանությունների ձեռամբ հանվել է քաղաքական օրակարգից։ Փոխարենը մեզ առաջարկում են հարմարավետ բառեր, «խաղաղության դարաշրջաններ» և պարտության օրինականացում՝ իրատեսության անվան տակ։ Երբ հարցը դադարում է լինել քաղաքական, այն վերածվում է պատմամշակութային հիշողության, դառնում սիմվոլիկա։ Բայց սիմվոլիկան չի վերադարձնում բռնի տեղահանված ժողովրդին, … Read more

Եթե Արցախի իշխանությունները չձևակերպեն իրենց դերը հիմա, մյուսները դա կանեն իրենց փոխարեն. Հակոբ Հակոբյան

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Արցախի վերադարձի հարցը հայկական քաղաքական և հանրային օրակարգից դուրս է մղվելու ոչ թե ինքնաբերաբար կամ ժամանակի ընթացքում մաշվելու արդյունքում, այլ՝ քաղաքական կամքի բացակայության և պատասխանատվությունից խուսափելու հետևանքով։ Եթե Հայաստանում գտնվող Արցախի իշխանությունների ներկայացուցիչները շարունակեն խուսափել հստակ, երկարաժամկետ քաղաքական ռազմավարության ձևակերպումից, հրաժարվեն անցյալի քաղաքական որոշումների … Read more