Քաշքշոց, ծեծկռտուք՝ Արթիկի գաղութում․ դատապարտյալները խոչընդոտել էին հիմնարկի բնականոն աշխատանքը

Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 24-ին խաթարվել է Արթիկ քրեակատարողական հիմնարկի բնականոն աշխատանքը․ պատիժը կրող հինգ դատապարտյալներ՝ Ա․Տ․-ն․ Հ․Թ․-ն․ Ա․Գ․-ն, Տ․Ղ-ն և Ա․Հ․-ն զբոսանքի տրամադրման գործընթացի ժամանակ չեն ենթարկվել աշխատակիցների օրինական պահանջին։ Ավելին՝ նրանք սկսել են քաշքշել, անկանոն հարվածել ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցների հասցեին, նրանց քաշքշելով դուրս են հանել։ Դատապարտյալներից մեկը՝ … Read more

Հայաստանում արդարություն և արդարադատություն լինելու է. փաստաբան Ռուբեն Մխիթարյանի նամակն «Արթիկ» ՔԿՀ-ից

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Քաղաքական բանտարկյալ, «Մեր ձևով» շարժման անդամ, սակայն բացառապես իր մասնագիտական-իրավապաշտպան գործունեությունն իրականացնելիս ապօրինի ձերբակալված և այնուհետև առանց որևէ հիմքի կալանավորված Ռուբեն Մխիթարյանի նամակն «Արթիկ» ՔԿՀ-ից: «Առաջին տասը օրը Արթիկ ՔԿՀ-ում – Անազատության մեջ ավելի ազատ եմ, ազատ եմ ավելի, քան երբևէ, Շնորհակալ եմ բոլոր սրտացավ մարդկանց… Հայաստանում արդարություն և արդարադատություն … Read more

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը տեղափոխվել է այլ ՔԿՀ

Aravot.am-ի տեղեկություններով՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Արկադի Թադեւոսյանը նշանակվելու է «Սեւան» ՔԿՀ-ի պետ։ Նշենք, որ «Սեւան» ՔԿՀ-ի նախկին պետ, արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանը նշանակվել է «Արթիկ» ՔԿՀ-ի պետ։ Հիշեցնենք, որ վերջին օրերին այստեղ դատապարտյալները անհնազանդության բողոքի ցույց էին կազմակերպել, ինչի պատճառով «Արթիկ» ՔԿՀ-ի պետ Լեւոն Հովհաննիսյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել։ Ինչ վերաբերում է … Read more

«Արթիկ» ՔԿՀ-ն նոր պետ ունի

Aravot.am-ի տեղեկություններով՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվելու «Սեւան» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանը։ Վերջինս ոլորտի հնաբնակներից է, ունի փորձ ու ոլորտում վստահ են, որ նա կկարողանա կարգավորել «Արթիկ» ՔԿՀ-ում ստեղծված իրավիճակը։ Հիշեցնենք, որ վերջին օրերին այնտեղ դատապարտյալները անհնազանդության բողոքի ցույց էին դիմել։ Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես տեղեկացրել էր, որ միջադեպը հարթվել է, ու ՔԿՀ-ում … Read more

Աշխատանքից ազատվե՞լ է «Արթիկ» ՔԿՀ-ի պետը

Aravot.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լեւոն Հովհաննիսյանը։ Վերջինս 2024 թվականի մայիսի 8-ի նշանակվել էր «Արթիկ» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ արդեն 2024 թվականի սեպտեմբերի 2-ից՝ նշանակվել պետ։ Մեր աղբյուրի համաձայն, պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է տեղակալ Ռուբեն Գասպարյանի վրա։ Ըստ մամուլի տեղեկությունների, օրեր առաջ «Արթիկ» ՔԿՀ-ից քրեական ենթամշակույթ … Read more

Երբեմն բռնության են ենթարկվում նաեւ բանտային բուժաշխատողները (ֆոտոշարք)

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) դատապարտյալ Ցոլակ Մելքոնյանը 19 տարեկան էր, երբ կալանավորվեց։ Հիմա արդեն 44 տարեկան է, ու 25 տարի անազատության մեջ է։ «Պատկերացրեք՝ առողջական ինչ խնդիրներ կունենամ։ Շնչառությունս լավ չէր, գլխացավ ունեի, բժիշկը հետազոտեց ու ասաց, որ քթիս միջնապատը պիտի վիրահատվի։ Հակառակ դեպքում՝ հնարավոր է սրտի հետ կապված խնդիր ունենայի»,-ասում է Ցոլակ Մելքոնյանը։ Հերթագրեցին … Read more

«Արթիկ» ՔԿՀ-ում երեկ անհնազանդություն է եղել – Live News

Վերջին շրջանում ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում քրեական ենթամշակույթի, արգելված իրերի դեմ պայքարի, խցերից չթույլատրված առարկաների և սահմանված չափանիշներին չհամապատասխանող կահույքի դուրսբերման աշխատանքները և այլ իրավաչափ գործողություններն ազատազրկված անձանց մոտ առաջացնում էին դժգոհություններ, որոնք ուղեկցվում էին անօրինական պահանջներով։ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 24-ին ծառայողների կողմից վերոնշյալ հերթական գործողությունների իրականացման ընթացքում ազատազրկված անձինք … Read more