Aravot.am-ի տեղեկություններով՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Արկադի Թադեւոսյանը նշանակվելու է «Սեւան» ՔԿՀ-ի պետ։ Նշենք, որ «Սեւան» ՔԿՀ-ի նախկին պետ, արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանը նշանակվել է «Արթիկ» ՔԿՀ-ի պետ։
Հիշեցնենք, որ վերջին օրերին այստեղ դատապարտյալները անհնազանդության բողոքի ցույց էին կազմակերպել, ինչի պատճառով «Արթիկ» ՔԿՀ-ի պետ Լեւոն Հովհաննիսյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել։
Ինչ վերաբերում է «Վանաձոր» ՔԿՀ-ին, ապա պետի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է սոցիալ-հոգեբանական եւ իրավական աշխատանքների գծով պետի տեղակալ Արծրուն Պետրոսյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Արկադի Թադեւոսյանի լուսանկարը քրեակատարողական ծառայության կայքից
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: