ԱԱԾ մեկուսարանի պետը խախտում է Միքայել սրբազանի՝ խնամակալ ունենալու իրավունքը. պաշտպանական թիմ

26 Դեկտեմբերի, 2025 ԱԱԾ մեկուսարանի պետ Ռոբերտ Թամարյանը խախտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ խնամակալ ունենալու իրավունքը. Այս մասին հայտնում է սրբազանի պաշտպանական թիմը: 25.12.2025թ․ Միքայել սրբազանի պաշտպանը, դիմելով ՔԿՀ պետ Ռոբերտ Թամարյանին, հայտնել է, որ նախատեսվում է Միքայել սրբազանի վիրահատությունը կազմակերպել 26.12.2025թ․, և խնդրել է թույլատրել Գրիգոր Հովհաննեսի Աջապահյանին որպես խնամակալ գտնվել Միքայել (Գևորգ) Աջապահյանի … Read more

Աշխատանքից ազատվե՞լ է «Արթիկ» ՔԿՀ-ի պետը

Aravot.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լեւոն Հովհաննիսյանը։ Վերջինս 2024 թվականի մայիսի 8-ի նշանակվել էր «Արթիկ» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ արդեն 2024 թվականի սեպտեմբերի 2-ից՝ նշանակվել պետ։ Մեր աղբյուրի համաձայն, պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է տեղակալ Ռուբեն Գասպարյանի վրա։ Ըստ մամուլի տեղեկությունների, օրեր առաջ «Արթիկ» ՔԿՀ-ից քրեական ենթամշակույթ … Read more

Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսնուն նշանակել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ․ «Պանորամա»

«Պանորամա»․ «Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը՝ արդրադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանն օրեր առաջ նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։ Սա ուշագրավ է, քանի որ հենց այստեղ են գտնվում կալանավորված Բագրատ Սրբազանը, ազատազրկված Միքայել Սրբազանն ու կալանավորված հայտնի բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։ Ռոբերտ Թամարյանին այս տարվա 2025թ․ մայիսի 8-ին Սրբուհի Գալյանի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների … Read more

Ռոբերտ Թամարյանը նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մայիսի 8-ին հրաման է ստորագրել, որով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակել Ռոբերտ Թամարյանին։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի … Read more