Տանիքից պոկված թիթեղի կտորը հարվածել է հղի կնոջը` վնասելով որովայնը. չծնված երեխան փրկել է մոր կյանքը (տեսանյութ)

Մայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ: Այս մասին տեղեկացնում է Էրեբունի բժշկական կենտրոնը: Նախնական տեղեկություններով` կիրակի երեկոյան, ուժգին քամու ժամանակ, տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը` վնասելով որովայնը: Հարազատները կնոջն անմիջապես ծննդատուն են տեղափոխել: Հղիին … Read more

Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաջնահերթություններից է․ Ավանեսյանն ընդունել է «The Max Foundation» հիմնադրամի ներակայացուցիչներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է «The Max Foundation» հիմնադրամի ներակայացուցիչներին։ «Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաջնահերթություններից է, այս դժվարին ճանապարհին շատ եմ կարևորում միջազգային գործընկերների հետ համագործակցությունը»,- ընդունելով «The Max Foundation» հիմնադրամի ներակայացուցիչներին` նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը: Այս հիմնադրամի աջակցությամբ արյան չարորակ հիվանդություններ և սոլիդ ուռուցքներ ունեցող շուրջ 800 պացիենտ անվճար ստանում է … Read more

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն. «Օգտատերերից մեկը ապատեղեկատվություն է տարածել ջրծաղիկի դեմ պատվաստանյութի վերաբերյալ»

Սոցիալական ցանցի օգտատերից մեկը ապատեղեկատվություն է տարածել ջրծաղիկի դեմ պատվաստանյութի վերաբերյալ։ ℹ️ Հայաստանի Հանրապետությունում այս պահին առկա է ջրծաղիկի դեմ երկու արտադրողի կողմից արտադրված պատվաստանյութ: Մեկը Վարիցելլա (VARICELL VACCINE) անվամբ՝ չինական Սինովակ (SINOVAC) ընկերության կողմից արտադրված պատվաստանյութն է, որի կիրառման հրամանը հաստատվել է 30.01.2025 թվականին, մյուսը՝ Բարիցելա (BARYCELA) անվամբ՝ կորեական GC Biopharma ընկերության կողմից է … Read more

Առողջապահության նախարարություն. «Նախկին տնօրենը մի շարք ստահոդ եւ մանիպուլացնող պնդումներ է արել»

Կից ուղարկվում է պարզաբանում՝ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նախկին տնօրենի «Hetq TV»-ին տված հարցազրույցի վերաբերյալ «Hetq TV»-ի «Փորձում էին պարտադրել, որ ստորագրեմ 87 մլն դրամի խախտման ակտի տակ» վերտառությամբ հարցազրույցում ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նախկին տնօրեն Սուրեն Նազինյանը մի շարք ստահոդ և մանիպուլացնող պնդումներ է արել, որի վերաբերյալ հայտնում ենք․ 1․ Սահմանված կարգով … Read more

Մայիսը՝ Մելանոմայի իրազեկման ամիս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Մելանոման մաշկի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակներից է։ Ժամանակին չբացահայտվելու դեպքում այն կարող է տարածվել այլ օրգաններ և լուրջ վտանգել կյանքը։ Այնուամենայնիվ, վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը զգալիորեն բարձրացնում են ապաքինման հնարավորությունները։ Աշխարհում մայիսը նշվում է որպես Մելանոմայի իրազեկման ամիս, որի նպատակն է բարձրացնել բնակչության տեղեկացվածությունը մաշկի առողջության մասին, խրախուսել ինքնաստուգումը և բժշկին ժամանակին դիմելու մշակույթը։ Մասնագետները … Read more

Կարմիր գայլախտ – Live News

Գայլախտի դեմ պայքարի համաշխարհային օրն ամեն տարի նշվում է մայիսի 10-ին: 2025 թվականին այն նշվում է այսօր` շաբաթ օրը, ինչը հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին կազմակերպել միջոցառումներ, որոնք կարող են բարձրացնել իրազեկությունն ու աջակցությունը ամբողջ համայնքում: Գայլախտի դեմ պայքարի համաշխարհային օրը ամենամյա միջոցառում է, որը նվիրված է գայլախտի՝ քրոնիկ աուտոիմուն հիվանդության մասին իրազեկվածության բարձրացմանը, … Read more

Անահիտ Ավանեսյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևել է ընթացող շինաշխատանքներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն և հետևել ընթացող շինարարական աշխատանքներին: ««Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևեցի ընթացող շինարարական աշխատանքներին. վերանորոգման ավարտական փուլում է 40 մահճակալային ֆոնդ ունեցող կանանց բաժանմունքը: Հոգեկան առողջության այս կենտրոնն առաջիկայում կիրականացնի նաև մանկական արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայություն»,-գրել է նախարարը:  

Քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը վերաբերող թեմաներ

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիրոլայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը և արտակարգ իրավիճակներին առողջապահության պատրաստվածությանը վերաբերող թեմաներ: Կողմերն անդրադարձել են Հայաստանում և Ֆրանսիայում մայրական և վերարտադրողական առողջությանը, ներկայացրել ոլորտի բարեփոխումները: «Հայաստանում վերջին տարիներին ընդլայնվել են հղիների նախածննդյան հետազոտության պարտադիր ծավալները, … Read more

Ոչ բոլոր սնկերն են ուտելի – Live News

Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ: Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և … Read more

Հայաստանում ձվարանի քաղցկեղի դեպքերն աճել են – Live News

Մայիսի 8-ը Ձվարանների քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Ձվարանների քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը գլոբալ առողջապահական միջոցառում է, որն ամեն տարի նշվում է մայիսի 8-ին՝ նպատակ ունենալով բարձրացնել ձվարանների քաղցկեղի մասին իրազեկվածությունը: Այս օրը շատ տեղական և միջազգային կազմակերպություններ միավորում են ուժերը՝ բարձրացնելու իրազեկվածությունը այս հիվանդության, դրա վաղ ախտորոշման և սկրինինգի կարևորության մասին: 2020 … Read more