Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Նոյեմբեր 11,2025 13:43 Հակակոռուպցիոն դատարանում Կարապետ Բադալյանի (լուսանկարում) նախագահությամբ ընդդեմ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին այսօր նշանակված դատական նիստը հետաձգվեց։ Նախորդ դատական նիստում ներկայացվել էին ծավալուն հարցադրումներ եւ այդ հարցադրումների պատասխաններն էլ ներկայացվել էին ծավալուն եղանակով։ Հետեւաբար, որպեսզի կողմերը ծանոթանան դրանց, դատական նիստը գործի քննության արդյունավետությունն … Read more

«Դատախազությունում կարդացել են՝ լիցենզիա են ստացել ՀԷԿ-ի կառուցման եւ շահագործման, ենթադրել են, որ ՀԷԿ-ը կառուցված է եւ շահագործվում է»․ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի գործով զավեշտները

«Զավեշտն այն է, որ հաշվարկները նայելով՝ բավականին լուրջ հակասություններ ենք տեսնում՝ սկսած Վարուժան Ներսիսյանի՝ նախկինում՝ պետական մարմնում աշխատած ժամանակահատվածում աշխատավարձի մասով, որ դատախազությունը պատշաճ ուսումնասիրություն չի արել, այլ պետական ծառայողի միջինացված աշխատավարձ են գրել։ Նույնիսկ ջանք չեն գործադրել արխիվից կամ որեւէ այլ պետական մարմնից տեղեկատվություն ստանան։ Կամ՝ մի հայտնի ընկերությունից Վարուժան Ներսիսյանը վերջերս գումար է … Read more

«Հենվելու եք ԱԱԾ-ի ասածների վրա՞, որոնք պարզվեց՝ սուտ են, թե պետական-պաշտոնական փաստաթղթերի»․ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի գործով նիստը թեժ էր

«Հայցվորը ոչ թե պետք է ասի՝ գնացեք կարդացեք, գործի նյութերում կա, այլ հարցը պարզ է հնչել՝ հարցում արե՞լ եք, թե՞ ոչ, պատասխանը պարզ է ենթադրվում՝ արել ենք կամ չենք արել։ Գնացեք-կարդացեքը, պատասխան չէ»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ դիմելով նախագահող դատավոր Կարապետ Բադալյանին՝ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, Կարապետ Բադալյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Իջեւանի նախկին … Read more

«Իմ բախտը բերում է, ինձ գոլդ թվեր են հասնում»․ Տարոն Մարգարյանը՝ իր ունեցվածքի եւ Տիգրան Ավինյանի աշխատանքի մասին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը, խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան, ասաց, որ իր գույքն ապօրինի չէ, օրինական է։ Անդրադառնալով իր վերաբերյալ ենթադրյալ ապօրինի ծագում գույքի գործով դատավարությանը՝ Տարոն Մարգարյանն ասաց․ «Սահմանադրական դատարանի որոշումից հետո դեռ դատ չի եղել, հասկանանք դատախազությունն ինչ է ներկայացնում, ըստ դրա կարտահայտվենք»։ Հարցին, թե ինչպե՞ս էր ստացվել, որ իր … Read more

«Այն գույքը, որը ձեռք է բերվել մինչեւ պաշտոն ստանձնելու պահը, տվյալ բռնագանձման ենթակա զանգվածի մեջ չի կարող մտնել». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ

Գագիկ Ծառուկյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին նախորդ դատական նիստում պաշտպանական կողմը արագացված դատաքննության անցնելու միջնորդություն էր ներկայացրել: Փաստաբան Հարություն Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ միջնորդությունը ներկայացնելիս հաշվի են առել, որ Գագիկ Ծառուկյանը 2003 թվականից է պաշտոնատար անձ հանդիսացել, իսկ Սահմանադրական դատարանի որոշման համատեքստում այն գույքը, … Read more

«Սուրիկ Խաչատրյանին վերագրված ենթադրյալ հանցավոր արարքներն այնպիսին էին, որ չէին կարող որեւէ հանցավոր եկամուտ գեներացնել». պաշտպան

ՀԿԴ-ում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ Գորիսի նախկին քաղաքապետ Սուրիկ Խաչատրյանի եւ մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին այսօրվա դատական նիստում հայցվոր կողմի ներկայացուցիչը միջնորդեց հայցի հիմքը լրացնելու վերաբերյալ՝  Սահմանադրական դատարանի հանրահայտ որոշման լույսի ներքո: Պատասխանող կողմը այդ առիթով ներկայացրեց որոշակի հարցադրումներ: Սուրիկ Խաչատրյանի պաշտպան Մարգարիտա Ղազարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Նախ, Սուրիկ Խաչատրյանի … Read more

Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատախազությունը հայցի հիմք է ցանկանում փոխել

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, Կարապետ Բալայանի նախագահությամբ այսօր շարունակվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին եւ նրա ընտանիքին վերաբերվող ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատավարությունը։ Հիշեցնենք, դատախազությունը նոր մեղադրանք էր առաջադրել Ռուբեն Հայրապետյանին, այդ թվում նաեւ ՀՖՖ-ից 150 միլիոն դրամի ենթադրյալ հափշտակության վերաբերյալ: Այսօրվա նիստում Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Վահագն Դալլաքյանը … Read more

Ցանկացած իրեն հարգող լուրջ իրավաբան չէր սկսի նման գործընթաց, մնացած հետեւությունները թողնում եմ ձեզ. Գագիկ Ղազինյան

Դատախազությունը ամբողջությամբ հրաժարվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի նախկին դեկան, ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանի, նրա կնոջ ՝ Կարինե Շահբազյանի և որդու՝ Դավիթ Ղազինյանի դեմ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով հայցից։ Դատարանի որոշումն արդեն հրապարակվել է, պարոն Ղազինյանը մեզ հետ զրույցում ասաց՝ սպասում են, որ որոշումն ուղարկվի հարկադիր ծառայություն, բանկային համակարգ, որ արգելանքները հանվեն: … Read more

Հիմա էլ անգամ մեղադրանքի համար լավ բան չեն ասում»

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ այսօր կայացած Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի գույքի բռնագանձման պահանջով դատական նիստում շարունակվեց մեղադրող կողմի դատակոչված վկաների հարցաքննությունը, որոնք, ըստ էության, նախաքննական ցուցմունքներին էական ոչինչ չավելացրին: Պաշտպանական կողմը այսօրվա նիստի ավարտից հետո Aravot.am-ին ասաց, որ հարցաքննվում են այն ժամանակ ենթադրյալ … Read more

Դավիթ Հարությունյան. «Եթե հետևելու լինենք դատախազության տրամաբանությանը, ապա 1998-2001թթ. պետական ծառայողները աշխատավարձով չէին կարող անգամ գոյատևել, ուստի պետք է սովամահ լինեին»

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական քննությունը, որի ընթացքում քննարկվեց արագացված դատաքննություն կիրառելու միջնորդությունը, ինչն այս պահին դատարանը մերժեց: Այնուհետեւ կողմերն սկսեցին պարզել հայցի առարկայի հիմքը: Նիստն ընդհանուր առմամբ անցավ ինչ-որ տեղ նյարդային, ինչ-որ տեղ հումորային մթնոլորտում: Դավիթ Հարությունյանը եւ … Read more