Լին և ՊՍԺ-ն որոշում են կայացրել ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ — Armsport.am

Հարավային Կորեայի հավաքականի և ՊՍԺ-ի վինգեր Լի Կանգ Ինն ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ըստ տարբեր ինսայդների՝ Լին ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ, հատկապես կարևոր հանդիպումներում, բայց նա այս պահին լռում է այդ մասին, քանի որ թիմը լավ արդյունքներ է գրանցում։

Ակումբը և նրա ներկայացուցիչները կքննարկեն նրա ապագան։ ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել նրա տրանսֆերը, բայց միայն իրենց հարմար պայմաններով՝ շահավետ առաջարկի դեպքում։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Լիի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Տոտենհեմը», «Նոթինգհեմը» և ՄՅՈւ-ն։

Leave a Comment