Գեորգի Հարությունյանի թիմակիցը տեղափոխվեց Լիվերպուլ

Հունգարացի 20-ամյա դարպասապահ Արմին Պեչսին բժշկական զննում անցնելուց հետո պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ։

Այդ մասին հայտնում է մերսիսայդյան ակումբը։

Պեչսին տեղափոխվում է «Մերսիսայդ» Հունգարիայի բարձրագույն դիվիզիոնում հաջող մրցաշրջան անցկացնելուց հետո, որտեղ նա 30 հանդիպում է անցկացրել՝ օգնելով «Պուշկաշ Ակադեմիային» զբաղեցնել երկրորդ տեղը։

2025 թվականի հեղինակավոր «Golden Boy» մրցանակի թեկնածու դարպասապահը մինչ օրս նաև հինգ հանդիպում է անցկացրել Հունգարիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում։

Leave a Comment