Ֆրանկը որոշում է կայացրել և հայտնել է այն Բրենտֆորդի ղեկավարությանը — Armsport.am

«Բրենտֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է շարունակել կարիերան «Տոտենհեմում», հաղորդում է talkSPORT-ը։

Ավելի վաղ Ֆրանկը համարվում էր «Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչ դառնալու ֆավորիտը, այն բանից հետո, երբ Անջելոս Պոստեկողլուն հեռացվեց լոնդոնյան թիմից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 51-ամյա դանիացի մասնագետի ներկայացուցիչն արդեն բանակցություններ է վարել «Բրենտֆորդի» հետ համագործակցությունը խզելու պայմանների շուրջ։ Նշվում է, որ Ֆրանկի պայմանագրի փոխհատուցման գումարը կկազմի մոտ 9 միլիոն ֆունտ, որը, ըստ ինսայդների, պատրաստ է վճարել «Տոտենհեմը»։

Ֆրանկը մարզում է «Բրենտֆորդը» 2018 թվականից։ Անցյալ մրցաշրջանում նրա թիմը զբաղեցրել է Պրեմիեր լիգայում 10-րդ տեղը։

Leave a Comment