Ինչպես հին ժամանակներում․ Հնդկաստանում բաց ծով է դուրս եկել ձեռքով պատրաստված փայտե նավ

Հնդկաստանի ռազմածովային ուժերի՝ ձեռքով պատրաստված փայտե INSV Kaundinya առագաստանավը ծովում 17 օր անցկացնելուց հետո չորեքշաբթի ժամանել է Օման․ գրում է BBC-ն։ INSV Kaundinya-ն սկսել է նավարկությունը Հնդկաստանի արևմտյան ափին գտնվող Պորբանդարից դեկտեմբերի 29-ին և ժամանել է Օմանի մայրաքաղաք Մասկատ՝ անցնելով հին ծովային ճանապարհով, որը հազարամյակներ շարունակ Հնդկաստանը կապել է աշխարհի հետ։ Նավը կոչվում է առասպելական … Read more

TRIPP-ի միջոցով Արևմուտքը սկսում է ամբողջ տարածաշրջանային ենթակառուցվածքի «մեղմ օկուպացիա»․ փորձագետներ

Իրանի հարցերով փորձագետ Վլադիմիր Սաժինը կարծում է, որ «Թրամփի երթուղին» լուրջ սպառնալիք է Իրանի համար։ «Եթե նախագիծն իրականացվի, Անկարայի և Միացյալ Նահանգների դիրքերը տարածաշրջանում կամրապնդվեն։ Թեհրանը կարծում է, որ դա կարող է հանգեցնել ամերիկյան զորքերի տեղակայմանը»,- նշել է վերլուծաբանն Известия-ի հետ զրույցում։ ՌԴ Միջազգային քաղաքական և տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի տնօրեն Ելենա Պանինան կարծում է, որ … Read more

Չինաստանի արտգործնախարարը մեկնաբանել է Իրանում ստեղծված իրավիճակը

Չինաստանը դեմ է միջազգային հարաբերություններում ուժի կիրառմանը և կամքը այլ երկրներին պարտադրելուն, հինգշաբթի օրը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաքչիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ «Չինաստանը հետևողականորեն պաշտպանում է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար նպատակների պաշտպանությունը, դեմ է միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքին կամ դրա կիրառմանը, դեմ է իր կամքը այլ երկրներին պարտադրելուն … Read more

Իրանի արտգործնախարարը կոչ է արել դատապարտել Մերձավոր Արևելքի գործերին միջամտությունը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին սաուդյան իր գործընկեր Ֆեյսալ բին Ֆարհանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Մերձավոր Արևելքի ներքին գործերին արտաքին միջամտությունը, հաղորդում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ «Մեր երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավարը, ընդգծելով Իրանում վերջին երկու շաբաթների իրադարձությունները, որոնք սկսվեցին  տնտեսական բողոքի խաղաղ ցույցերով, բայց հունվարի 8-ին և … Read more

Հույս ունենք, որ ԱՄՆ-ն և Իրանը կլուծեն խնդիրը դիվանագիտական միջոցներով․ Ֆիդան

Թուրքիան աջակցում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորմանը երկխոսության միջոցով, հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ «Մենք հետաքրքրված ենք Իրանում տեղի ունեցող ամեն ինչով։ Մենք, անշուշտ, աջակցում ենք խնդիրների լուծմանը երկխոսության միջոցով։ Մենք կշարունակենք մեր դիվանագիտական ​​ջանքերը և հույս ունենք, որ ԱՄՆ-ն և Իրանը կլուծեն խնդիրը այլ միջոցներով»,-Ստամբուլում լրագրողներին ասել … Read more

ՀՀ-ում հունիսին ընտրություն է սպասվում, և տեսնում ենք, որ Փաշինյանը առաջատար է․ Ֆիդանն աջակցում է նրա կառուցողական դերակատարությանը

Հուսով ենք, որ «Զանգեզուրի միջանցքը» կյանքի կկոչվի այնպես, ինչպես ցանկանում է նաև Ադրբեջանը, քանի որ դա կարևոր է Միջին միջանցքի տեսանկյունից․ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նա տեղեկացրել է, որ այս հարցով մոտ 2 ժամ տևած հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի հետ։ «Դա կարևոր է Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միավորման առումով։ … Read more

Ռուսաստանը անհրաժեշտ է համարում շարունակել երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ․ Պեսկով

Ռուսաստանը անհրաժեշտ և կարևոր է համարում Միացյալ Նահանգների հետ երկխոսության շարունակությունը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք (ԱՄՆ-ի հետ – խմբ.) երկխոսության շարունակությունը համարում ենք անհրաժեշտ, արդիական և կարևոր։ Ամերիկացիները բազմաթիվ զրույցներ են ունեցել ինչպես ուկրաինացիների, այնպես էլ եվրոպացիների հետ։ Կարևոր է, որ ռուսական կողմը նույնպես կիսվի իր տեսակետներով ընթացիկ քննարկումների վերաբերյալ», … Read more

Եվրոպական զորքերը ժամանում են Գրենլանդիա

ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի պաշտոնյաների միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումից ժամեր անց եվրոպացի զինվորականները սկսել են ժամանել Գրենլանդիա․ գրում է Euronews-ը։ Սպիտակ տանը հանքանյութերով հարուստ արկտիկական կղզու հարցի շուրջ համաձայնության չգալուց հետո, Ֆրանսիան, Շվեդիան, Գերմանիան և Նորվեգիան հայտարարել են, որ զինվորականներ կուղարկեն Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ՝ որպես հետախուզական առաքելության մաս։ «ՆԱՏՕ-ի զինվորների ներկայությունը, ինչպես սպասվում է, այսօրվանից … Read more

Կատարում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել իր բոլոր աշխատակիցներին խուսափել «Ալ Ուդեյդի» ավիաբազայի տարածք այցելելուց

15 Հունվարի, 2026 Կատարում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել իր բոլոր աշխատակիցներին խուսափել «Ալ Ուդեյդի» ավիաբազայի տարածք այցելելուց և երկրի ներսում ճանապարհորդելիս ցուցաբերել ավելի մեծ զգույշություն։ «Շարունակվող լարվածության պատճառով Դոհայում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել իր աշխատակիցներին ցուցաբերել ավելի մեծ զգույշություն և սահմանափակել Ալ Ուդեյդի ավիաբազա ոչ խիստ անհրաժեշտ ուղևորությունները», — ասվում է դեսպանատան կայքում … Read more

Որքա՞ն գումար են ստացել սադրողներն Իրանում ցույցերի ժամանակ մարդ սպանելու համար․ Իրանի ՊՆ

Իրանում անկարգություն հրահրողները բողոքի ցույցերի ժամանակ մարդկանց սպանելու համար ստացել են 3500-ական դոլար, գրեթե 1500 դոլար՝ մեքենաներ այրելու և մոտ 500 դոլար՝ ոստիկանական բաժանմունքներ հրկիզելու համար․ ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ «Մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ Միացյալ Նահանգները, սիոնիստական ​​ռեժիմը (նկատի ունի Իսրայելը – Խմբ․) և … Read more