Ռուսաստանը անհրաժեշտ է համարում շարունակել երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ․ Պեսկով

Ռուսաստանը անհրաժեշտ և կարևոր է համարում Միացյալ Նահանգների հետ երկխոսության շարունակությունը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք (ԱՄՆ-ի հետ – խմբ.) երկխոսության շարունակությունը համարում ենք անհրաժեշտ, արդիական և կարևոր։ Ամերիկացիները բազմաթիվ զրույցներ են ունեցել ինչպես ուկրաինացիների, այնպես էլ եվրոպացիների հետ։ Կարևոր է, որ ռուսական կողմը նույնպես կիսվի իր տեսակետներով ընթացիկ քննարկումների վերաբերյալ», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Leave a Comment