Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին սաուդյան իր գործընկեր Ֆեյսալ բին Ֆարհանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Մերձավոր Արևելքի ներքին գործերին արտաքին միջամտությունը, հաղորդում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
«Մեր երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավարը, ընդգծելով Իրանում վերջին երկու շաբաթների իրադարձությունները, որոնք սկսվեցին տնտեսական բողոքի խաղաղ ցույցերով, բայց հունվարի 8-ին և 9-ին վերաճեցին անկարգությունների՝ Իսրայելի հետ կապված կազմակերպված ահաբեկչական տարրերի ներթափանցմամբ, նշեց միջազգային հանրության կողմից տարածաշրջանի ներքին գործերին արտաքին միջամտությունը դատապարտելու անհրաժեշտությունը և հիշեցրեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կանի ամեն ինչ՝ երկրի տարածքը ցանկացած արտաքին սպառնալիքից պաշտպանելու համար», – ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության Telegram-ի պաշտոնական ալիքում։