Իրանը վերաբացել է օդային տարածքը

Իրանը վերաբացել է իր օդային տարածքը, որը գրեթե հինգ ժամ փակ էր ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ մտավախությունների պատճառով․ գրում է Reuters գործակալությունը։ Օդային տարածքի փակման պատճառով ավիաընկերությունները ստիպված են եղել չեղարկել, վերաուղղորդել կամ հետաձգել որոշ չվերթներ։ Ավելի վաղ, ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում էր, որ Իրանը փակել … Read more

Դանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Գրենլանդիան հարձակման դեպքում պաշտպանելու իր պարտավորության մասին

Դանիական զինված ուժերը պարտավոր են պաշտպանել Գրենլանդիան Միացյալ Նահանգների կողմից զինված հարձակման դեպքում, հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարության խոսնակ Թոբիաս Ռոեդ Յենսենը։ «Դանիական ռազմական ստորաբաժանումները պարտավոր են պաշտպանել Դանիայի տարածքը զինված հարձակման դեպքում, ներառյալ անհրաժեշտության դեպքում անհապաղ պաշտպանական միջոցառումներ ձեռնարկելը», – ասել է Ջենսենը The Intercept-ին։

ԱՄՆ-ն դադարեցնում է ներգաղթային վիզաների մշակումը 75 երկրների համար, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար

15 Հունվարի, 2026 Պետդեպարտամենտը դադարեցնում է ներգաղթային վիզաների մշակումը 75 երկրների համար՝ փորձելով խստացնել այն դիմորդների պահանջները, որոնք կարող են հանրային բեռ դառնալ։ Fox News-ը,   հղում անելով իր ձեռքի տակ հայտնված Պետդեպարտամենտի հուշագիրը, նշում է, որ հյուպատոսական ծառայությունների պաշտոնյաներին հրահանգված է մերժել վիզաների տրամադրումը գործող օրենսդրության համաձայն, մինչ նախարարությունը կվերանայի ստուգման ընթացակարգերը։ Սահմանափակումները կգործեն … Read more

Labubu խաղալիքների արտադրողը շահագործել է աշխատակիցներին․ իրավապաշտպան խումբ

Լabubu տիկնիկներն արտադրող չինական գործարանում աշխատակիցների շահագործման ապացույցներ են հայտնաբերվել․ գրում է BBC-ն՝ հղում անելով աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության։ ԱՄՆ-ում գործող China Labor Watch (CLW) ոչ կառավարական կազմակերպության խոսքով՝ հետաքննությունը պարզել է, որ Pop Mart-ի մատակարարներից մեկը աշխատակիցներին ստիպել է աշխատել երկար արտաժամյա հերթափոխով, ստորագրել դատարկ կամ թերի պայմանագրեր, ինչպես նաև նրանց չի տրամադրել … Read more

Մինեապոլիսում ներգաղթի ծառայության աշխատակիցը կրակել է տղամարդու ոտքին

ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցը կրակել է տղամարդու ոտքին․ գրում է BBC-ն։  Հայտարարության մեջ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը (DHS) հայտնել է, որ նախքան կրակելը դաշնային սպաները մեքենայով հետապնդել են վենեսուելացի տղամարդուն, քանի որ նա անօրինական կերպով էր գտնվում ԱՄՆ-ում։ Քաղաքային իշխանությունները հաստատել են, որ մի տղամարդու վրա կրակոց է արձակվել․ նա … Read more

Թրամփը վստահ չէ, որ իրանցիները կընդունեն Ռեզա Փահլավիի առաջնորդությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի վերջին շահի որդին՝ ընդդիմադիր գործիչ Ռեզա Փահլավին, «շատ հաճելի մարդ է թվում»․ գրում է Reuters գործակալությունը։  Նա, սակայն, նշել է, որ վստահ չէ՝ արդյոք Փահլավին երկրում  իշխանությունը ստանձնելու համար կկարողանա ստանալ իրանցիների աջակցությունը։ «Նա շատ լավ մարդ է թվում, բայց չգիտեմ, թե ինչպես նա կգործի սեփական երկրի … Read more

TRIPP-ն ազդարարում է ԱՄՆ-ի երկարաժամկետ դերակատարությունը Հարավային Կովկասում և աննկատելիորեն փոխում տարածաշրջանային հավասարակշռությունը․ Kyiv Post 

Սպիտակ տունը կարող էր անցյալ ամռանը ձեռքսեղմումներ կազմակերպել, բայց ժպիտների ետևում Վաշինգտոնն աննկատ մշակում էր Հարավային Կովկասի մի ծրագիր, որը դիվանագիտությունը վերածում է պողպատի, ճանապարհների և իրական լծակների՝ տարածաշրջանը վերաձևավորելու համար․ գրել է Kyiv Post-ը։  Վաշինգտոնի համար TRIPP-ն ընդլայնում է առևտրային ուղիները և մատակարարման շղթաները։ Երևանի համար այն առաջարկում է ներդրումներ, աշխատատեղեր և լծակներ։ Իսկ … Read more

Բարձր լարվածության պայմաններում՝ Իսրայելն ու Իրանը գաղտնի կերպով համաձայնել են չհարձակվել միմյանց վրա․ WP

Իրանն ու Իսրայելը Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնել են չհարձակվել միմյանց վրա․ գրել է The Washington Post-ը։ Ըստ կայքի աղբյուրների՝ 2025 թվականի դեկտեմբերի վերջին երկու կողմերը Ռուսաստանի միջոցով հաղորդագրություններ են փոխանակել, որոնցում նշվում է, որ մտադիր չեն միմյանց հարվածել։ Սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իսրայելը պատրաստվում էր լայնածավալ ռազմական արշավ սկսել Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ։ Երկու … Read more

Կոլումբիայի նախագահը հայտարարել է, որ փետրվարի 3-ին կհանդիպի Թրամփի հետ

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ իր հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կկայանա փետրվարի 3-ին։ «Հանրապետության Նախարարների խորհուրդը քննում է թմրանյութերի ապօրինի շրջանառության հարցը, որը սրել է բանավեճը Միացյալ Նահանգների և Կոլումբիայի, կառավարությունների, նախագահների միջև և, ի վերջո, հանգեցրել է Թրամփի հետ հանդիպման հնարավորությանը, որը տեղի կունենա փետրվարի 3-ին։ Կտեսնենք, թե ինչ արդյունք … Read more

Իրանը պատրաստ է երաշխավորել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը՝ պատժամիջոցների վերացման դիմաց

Իրանը պատրաստ է որպես զիջում երաշխավորել, որ իր միջուկային ծրագիրը միշտ խաղաղ կմնա՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Fox News-ին տված հարցազրույցում Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին հարցրել են, թե ինչ զիջումների է պատրաստ Իրանը բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու համար, այն դեպքում, երբ Իսրայելն ու Միացյալ Նահանգները սպառնում են … Read more