Թուրքիան աջակցում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորմանը երկխոսության միջոցով, հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք հետաքրքրված ենք Իրանում տեղի ունեցող ամեն ինչով։ Մենք, անշուշտ, աջակցում ենք խնդիրների լուծմանը երկխոսության միջոցով։ Մենք կշարունակենք մեր դիվանագիտական ջանքերը և հույս ունենք, որ ԱՄՆ-ն և Իրանը կլուծեն խնդիրը այլ միջոցներով»,-Ստամբուլում լրագրողներին ասել է Ֆիդանը։