ԱՄՆ-ն խառնվելու է Վենեսուելայի ճակատագրի որոշման հարցին․ Թրամփ

ԱՄն նախագահ Դոնալ Թրամփը հայտարարել է, որ Նահանգները չի կարող պարզապես հետևել, թե ինչպես է Մադուրոյի տեղը զբաղեցնում «ինչ-որ» մեկը. Տեղեկացնում է ռուսական «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Թրամփը նաև ասել է, որ Վենեսուելայում կատարվող գործողություններին հետևել է Ֆլորիդայից։ «Իմ անձնակազմում կորուստներ չկան, բայց կան տուժածներ։ Զինվորականներն ինձ հայտնեցին, որ մեկ այլ երկիր ի վիճակի չէր … Read more

Մադուրոն և նրա կինը մեղադրվում են «թմրաահաբեկչական դավադրության» մեջ. ԱՄՆ գլխավոր դատախազ

Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին ներկայացվել են մեղադրանքներ Նյու Յորքի Հարավային օկրուգում, Х սոցցանցում գրել է ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին։ Նրա խոսքով՝ Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել «թմրաահաբեկչության դավադրության, կոկաին ներմուծելու դավադրության, գնդացիրների և պայթուցիկ սարքերի պահման, ինչպես նաև Միացյալ Նահանգների դեմ ուղղված գնդացիրների և պայթուցիկ սարքերի պահման դավադրության» համար։ «Նրանք շուտով կբախվեն ամերիկյան … Read more

Իրանը ՄԱԿ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Թրամփի սպառնալիքների վերաբերյալ. Fars

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ Իրանը ՄԱԿ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Թրամփի սպառնալիքների վերաբերյալ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհրդի անդամներին ուղղված նամակում ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին նշել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը «ՄԱԿ-ի անդամ պետության ներքին գործերին միջամտության ևս մեկ ակնհայտ դեպք է՝ խախտելով միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի … Read more

Պայթյուններ Կարակասում և արտակարգ դրություն. Ի՞նչ է կատարվում Վենեսուելայում՝ համառոտ

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել քաղաքի վրայով ինքնաթիռների թռիչքների մասին հաղորդագրություններից հետո: Երկրի իշխանությունները հայտարարել են ԱՄՆ-ի կողմից ռազմական ագրեսիայի մասին և արտակարգ դրություն հայտարարել: Ի՞նչ է կատարվում Վենեսուելայում. Կարակասում առնվազն յոթ պայթյուն է տեղի ունեցել քաղաքի վրայով մի քանի ինքնաթիռների թռիչքից հետո: Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի խոսքով՝ Վենեսուելայի մայրաքաղաքը հրթիռային … Read more

ԵՄ-ն արձագանքել է Վենեսուելայում տեղի ունեցածին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն արձագանքել է Վենեսուելայի դեմ ԱՄՆ նախաձեռնած ռազմական գործողությանը։ «Խոսել եմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ պարոն Մադուրոն զուրկ է լեգիտիմությունից և պաշտպանել է խաղաղ անցումը»,-ասել է Կայասը։ Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ը ռազմական գործողություն էր իրականացնել Վենեսուելայում։ Մայրաքաղաք Կարակասում պայթյունների ձայներ էին լսվել, ինչից հետո պարզ էր … Read more

Վենեսուելան վերածվելու է ԱՄՆ ռազմական, ֆինանսա-տնտեսական ռեսուրսների ապարդյուն մսխման թատերաբեմի. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվ այսպես, աշխարհում խաղաղություն հաստատելու և ամերիկյան պատերազմները դադարեցնելու օրակարգով իշխանության եկած ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը նոր պատերազմ սկսեց՝ այս անգամ Վենեսուելայի դեմ։ Առայժմ ցամաքային ներխուժման իրական ծավալները պարզ չեն․ իրականացվել են օդային հարվածներ մայրաքաղաք Կարակասին և մի շարք ռազմական բազաների ուղղությամբ։ Սակայն անկախ դրանից՝ սա պատերազմ … Read more

ՌԴ-ն և Իրանը դատապարտել են ԱՄՆ -ի հարձակումը Վենեսուելայի վրա

Վենեսուելայի դեմ ագրեսիայի համար ԱՄՆ-ի պատրվակներն անհիմն են. հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։ ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Վենեսուելայի դեմ ԱՄՆ ռազմական գործողության առնչությամբ։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել էր հետագա էսկալացիայի կանխարգելման կարևորությունը, կոչ էր արել տրամադրվել երկխոսության միջոցով իրավիճակից ելք գտնելուն: «Լատինական Ամերիկան պետք է մնա խաղաղության գոտի, ինչպիսին ինքն իրեն հռչակել … Read more

ԱՄՆ-ը գերի է վերցրել Վենեսուելայի նախագահին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ իրենք առևանգել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ «ԱՄՆ-ը հաջողությամբ լայնածավալ գործողություն է իրականացրել Վենեսուելայի և նրա նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, ով իր կնոջ հետ միասին գերի է վերցվել և արտաքսվել երկրից»,-տեղեկացրել է Թրամփը։ Նշվում է, որ Մադուրոն և կինը Վենեսուելայից դուրս են … Read more

Թուրքիան աջակցում է Վենեսուելային․ այս ավազակnւթյունը չպետք է անպատիժ մնա․ Էրդողանի խորհրդական

Թուրքիան աջակցում է Վենեսուելային, հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ջեմիլ Էրթեմը։ «Մենք աջակցում ենք Վենեսուելայի ժողովրդին և նախագահ Մադուրոյին։ Այս դաժանությունը չպետք է անպատիժ մնա», — գրել է նա: Նշենք, որ Վենեսուելայում պայթյուններ են հնչել։ Մադուրոն հրամանագիր է ստորագրել, որով արտակարգ դրություն է հայտարարվում Վենեսուելայի վրա հարձակման կապակցությամբ, հաղորդել է երկրի ԱԳՆ-ն։ «ԱՄՆ հարձակման նպատակը … Read more

Վենեսուելայում արտակարգ դրություն են հայտարարել 

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին: «ԱՄՆ հարձակման նպատակը Վենեսուելայի նավթի և հանքային պաշարների զավթումն է։ Մենք կդիմադրենք իմպերիալիստական ագրեսիային՝ ակտիվացնելով բոլոր պաշտպանական ծրագրերը»,- նշված է երկրի կառավարության տարածած հայտարարության մեջ։