Կատարում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել իր բոլոր աշխատակիցներին խուսափել «Ալ Ուդեյդի» ավիաբազայի տարածք այցելելուց և երկրի ներսում ճանապարհորդելիս ցուցաբերել ավելի մեծ զգույշություն։
«Շարունակվող լարվածության պատճառով Դոհայում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել իր աշխատակիցներին ցուցաբերել ավելի մեծ զգույշություն և սահմանափակել Ալ Ուդեյդի ավիաբազա ոչ խիստ անհրաժեշտ ուղևորությունները», — ասվում է դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Նույն ձևով, դեսպանատունը խորհուրդ է տալիս Կատարում գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիներին խուսափել ավիաբազայի տարածք այցելելուց։ Հայտարարության մեջ նշվում է, որ դեսպանատունը շարունակում է գործել բնականոն ռեժիմով՝ առանց որևէ փոփոխության։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ էր տվել իր աշխատակիցներին և թագավորությունում գտնվող ամերիկացիներին զերծ մնալ ռազմական օբյեկտներ այցելելուց։
Իսկ Reuters-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ Վաշինգթոնը խորհուրդ է տվել որոշ զինվորականների տարհանվել Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազայից։