Ամերիկացիներին կոչ են արել անհապաղ լքել Իրանը
ԱՄՆ-ի «վիրտուալ դեսպանատունը» Իրանում իր պաշտոնական կայքում կոչ է արել ամերիկացի քաղաքացիներին անհապաղ լքել Իսլամական Հանրապետությունը։ «Անմիջապես լքեք Իրանը», — նշվում է հաղորդագրության մեջ։ Այն դեպքերում, երբ նման հնարավորություն չկա, ամերիկացիներին խորհուրդ է տրվում գտնել անվտանգ վայր և ապահովվել սննդամթերքով, ջրով և անհրաժեշտ դեղորայքով։