ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները չպետք է ուժի մեջ թողնեն ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի որոշակի դրույթներ, այլ պետք է մշակեն նոր համաձայնագիր այս ոլորտում։
«Մենք պետք է մեր մասնագետներին ուղղորդենք աշխատել նոր, բարելավված և արդիականացված պայմանագրի վրա, որը կարող է երկար ժամանակ ծառայել, այլ ոչ թե երկարաձգենք ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը՝ մի համաձայնագիր, որը վատ է բանակցվել Միացյալ Նահանգների կողմից և, ավելին, լրջորեն խախտվում է», – պնդել է ամերիկացի առաջնորդը իր Truth Social էջում։