Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին գլխավորել է դիվանագիտական պատվիրակությունը, որը մեկնել է Օմանի մայրաքաղաք Մասկատ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Արտաքին գործերի նախարար Արաղչին գլխավորել է դիվանագիտական առաքելություն Մասկատում՝ ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու համար։ Այս դիվանագիտական հանդիպումը տեղի է ունենում միջուկային հարցի շուրջ արդար, փոխշահավետ և անկեղծ փոխըմբռնման հասնելու նպատակով», – գրել է Բաղային X սոցիալական ցանցում։