Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է հզորացնել իր զինված ուժերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը կշարունակի իր հանձնառությունը ԱՄՆ զինված ուժերի արդիականացման և ամրապնդման գործում։

«Միացյալ Նահանգները աշխարհի ամենահզոր երկիրն է։ Իմ առաջին ժամկետի ընթացքում ես ամբողջությամբ արդիականացրեցի նրա զինված ուժերը, ներառյալ նոր և բազմաթիվ արդիականացված միջուկային զենքեր։ Ես նաև ստեղծեցի Տիեզերական ուժեր և այժմ շարունակում եմ ամրապնդել մեր զինված ուժերը՝ հասցնելով դրանք աննախադեպ մակարդակի», – գրել է նա Truth Social-ում։

Leave a Comment