Արդյո՞ք ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առճակատումը կհասնի այն կետին, որ ամերիկացիները հաշտություն կկնքեն ռուսների հետ առանց եվրոպացիների մասնակցության. Օրբան

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են 2026 թվականին Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր ստորագրել առանց Եվրամիության մասնակցության, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը M1 հեռուստաալիքին տված հարցազրույցում` Ռիա Նովոստիի փոխանցմամբ։ «2026 թվականին մեծ հարցը կլինի այն, թե արդյո՞ք ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առճակատումը կհասնի այն կետին, երբ ամերիկացիները հաշտություն կկնքեն ռուսների հետ առանց եվրոպացիների մասնակցության», — ասաց … Read more

ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին չի սահմանափակվի

ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական կայքում հրապարակվել է Ադրբեջանին ռազմական օգնությունը սահմանափակող 907-րդ ուղղումը չեղարկելու մասին օրինագիծը։ Ըստ հիմնավորման՝ «Կոնգրեսը եզրակացնում է, որ. Անկախությունից ի վեր Ադրբեջանը մնացել է Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների հավատարիմ դաշնակիցը՝ ապահովելով կարևորագույն համագործակցություն թե՛ պատերազմական, թե՛ խաղաղ ժամանակներում։ Ադրբեջանը ցույց է տվել իր հստակ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության առաջնահերթության նկատմամբ։ Ադրբեջանը հասել է խաղաղության համաձայնագրի, որով համաձայնեցվել … Read more

Խերսոնի մարզում 3 ԱԹՍ հարվածել է Սև ծովի ափին գտնվող սրճարանի և հյուրանոցի․ զոհվել է 24 մարդ

Ամանորի գիշերն Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածել են Խերսոնի մարզում Սև ծովի ափին գտնվող սրճարանի և հյուրանոցի, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ․ այս մասին, ինչպես գրում է ria.ru-ն, հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։ «Ավելի քան 50 մարդ վիրավորվել է, 24-ը՝ զոհվել։ Թվերը ճշտվում են։ Շատերը ողջ-ողջ այրվել են։ Մեկ երեխա … Read more