Al Hadath․ Քադաֆիի որդու վրա հարձակման ժամանակ կրակել են 18 անգամ

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդուն՝ Սեյֆ ալ-Իսլամին սպանած հանցագործները նրա բնակավայրի վրա հարձակման ընթացքում արձակել են 18 կրակոց։ Այդ մասին հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը։

Աղբյուրների փոխանցմամբ՝ «երկու զինված հանցագործներ անմիջապես ներխուժել են Սեյֆ ալ-Իսլամի նստավայր, իսկ ևս երկուսը մնացել են շենքի դրսում՝ հսկողություն իրականացնելու համար»։

Al Hadath-ի տվյալներով՝ հարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով խոսելիս է եղել։ Հեռուստաալիքը նաև նշում է, որ Սեյֆ ալ-Իսլամին մոտ կանգնած անձանցից մեկը «նրան տեղեկացրել է իր նստավայրի վրա ենթադրյալ հարձակման մասին»։

Leave a Comment