Թբիլիսին նվազեցրել է Ադրբեջանից Հայաստան վառելիքի տեղափոխման սակագները

Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխումն ավելի էժան է դարձել․ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությանը։ Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար սահմանել է խորհրդանշական գին։ Սակագները քննարկման հիմնական թեման են եղել էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի միջև Երևանում կայացած … Read more

Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով աշխարհի բոլոր երկրների համար սահմանվում են 10% մաքսատուրքեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստորագրել է գործադիր հրամանագիր, որով 10% մաքսատուրք է սահմանվում բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների վրա։ «Ես հենց նոր Օվալաձև աշխատասենյակում ստորագրեցի գործադիր հրամանագիր, որով բոլոր երկրների նկատմամբ սահմանվում են գլոբալ մաքսատուրքեր։ Այն ուժի մեջ կմտնի գրեթե անմիջապես», – գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։ ԱՄՆ նախագահը նախկինում զգուշացրել էր, … Read more

ԱՄՆ-ն քննարկում է Իրանի գերագույն առաջնորդին վերացնելու տարբերակը

21 Փետրվարի, 2026 ԱՄՆ-ն քննարկում է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիին և նրա որդուն վերացնելու տարբերակը։ Հաղորդում է Axios-ը։ Աղբյուրը նշում է՝ Թրամփի վարչակազմը պատրաստ է նաև քննարկել Իրանին «խորհրդանշական» ուրանի հարստացման թույլտվություն տալու առաջարկը, քանի դեռ դա չի ստեղծում ռումբ ստեղծելու հնարավորություն։ Հոդվածում նշվում է, որ Խամենեիի եւ նրա որդու ոչնչացման տարբերակը ԱՄՆ նախագահին է ներկայացվել մի քանի … Read more

10% մաքսատուրք կսահմանվի բոլոր ներմուծումների վրա. Թրամփ

Գերագույն դատարանի որոշումը մաքսատուրքերի վերաբերյալ խորապես հիասթափեցնող է. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես ամաչում եմ դատարանի որոշ անդամների համար, ամաչում եմ՝ մեր երկրի համար ճիշտը անելու քաջությունը չունենալու համար»,- ասել էր նա։ Թրամփը հայտարարել է, որ 10% մաքսատուրք կսահմանի բոլոր ներմուծումների վրա և որոշ մաքսատուրքեր կթողնի անփոփոխ։  

Թրամփը հայտարարել է, որ Իրանի համար ավելի լավ կլինի ընդունել «արդար գործարքը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է բանակցի և «արդար գործարք» կնքի Միացյալ Նահանգների հետ։ Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրան հարցրել են, թե ինչ ուղերձ կցանկանար փոխանցել իրանցի ժողովրդին։ «Նրանք ավելի լավ է բանակցեն արդար գործարքի շուրջ», – կտրուկ պատասխանել է նա։

Թրամփը մտադիր է 10% մաքսատուրք սահմանել ԱՄՆ ներմուծվող բոլոր ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է 10% մաքսատուրք սահմանել ԱՄՆ բոլոր ներմուծվող ապրանքների վրա և թողնել «ազգային անվտանգության» հետ կապված մաքսատուրքերը։ Նա այս մասին հայտարարել է Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում, որը հրավիրվել էր ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից ներմուծման մաքսատուրքերի կիրառման դեմ իր որոշմանն ի պատասխան։ «Հետևաբար, այս պահից սկսած՝ բոլոր ազգային անվտանգության մաքսատուրքերը մնում են … Read more

Գերմանիայի ԱԳՆ-ը կրկին կոչ է արել գերմանացիներին լքել Իրանը՝ ԱՄՆ-ի կողմից հնարավոր հարվածի սպառնալիքի պատճառով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել գերմանացիներին լքել Իրանը՝ ԱՄՆ-ի կողմից հնարավոր ռազմական հարվածի սպառնալիքի պատճառով։ «Թեև սահմանափակ, Իրանի հարևանների հետ առևտրային չվերթները և օդային երթևեկությունը բաց են մնում, և ցամաքային ճանապարհորդությունները նույնպես հնարավոր են», – լրագրողներին ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Նա ընդգծել է, որ եթե իրավիճակը սրվի, հյուպատոսական օգնություն ցուցաբերելը … Read more

Reuters. ԱՄՆ նախագահ Թրամփը մարտի 31-ից ապրիլի 2-ը կայցելի Չինաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան տեղի կունենա մարտի 31-ից ապրիլի 2-ը։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։ ԱՄՆ նախագահը վերջերս հաստատել է գարնանը Չինաստան այցելելու իր մտադրությունը՝ նշելով, որ անհամբեր սպասում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը։ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն «այժմ շատ լավ հարաբերություններ ունի Չինաստանի … Read more

Reuters. ԱՄՆ-ն քննարկում է Իրանում անհատների չեզոքացման հնարավորությունը

Միացյալ Նահանգները քննարկում է Իրանում անհատների չեզոքացման տարբերակը, եթե դա հրամայվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից. հարձակման պլանավորումը «գտնվում է առաջադեմ փուլում»։ Reuters-ը այս պնդումը տարածել է՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։ Նշանակալից անձանց մասին մանրամասներ չեն տրամադրվել։ «12-օրյա պատերազմը և Իսրայելի կողմից անհատների վրա հարվածները իսկապես ցույց են տվել այս մոտեցման արդյունավետությունը», – գործակալությունը մեջբերել … Read more

Իսրայելի հարվածի հետևանքով Լիբանանում զոհվել է ՀԱՄԱՍ-ի երկու զինյալ

Իսրայելի կողմից Լիբանանի hարավային Այն էլ-Հիլվե փախստականների ճամբարի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է պաղեստինյան արմատական ​​շարժման՝ «ՀԱՄԱՍ»-ի առնվազն երկու զինյալ։ Այս մասին հայտնել է Lebanon 24 լրատվական կայքը։ Լրատվական կայքի տվյալներով՝ հարվածները թիրախավորել են շարժման գլխավոր գրասենյակը և Հիթթին շրջանում գտնվող ռազմական բազան, որտեղ տեղակայված են «ՀԱՄԱՍ»-ի կողմնակիցները։ Հարձակման հետևանքով զոհվել է … Read more