Մարտի 17-19-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Օմանում – Live News

Մարտի 17-19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Օմանում։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։

Ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։
Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։
Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։

Leave a Comment