Վաղը նախատեսված ԱՄՆ- Իրան բանակցությունները կարող են բախտորոշ լինել – Live News

Իրանի շուրջ և Իրանի հետ կապված իրադարձություններն արագորեն հաջորդում են մեկը մյուսին: Վաղը կարող է շատ վճռորոշ կամ նույնիսկ բախտորոշ օր լինել… Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը հնարավոր պայմանավորվածությունների շրջանակներում պատժամիջոցների չեղարկման պայման է առաջ քաշում, մինչդեռ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ուժային միջամտության տարբերակը: Ամերիկյան «Axios» պորտալը երեկ հայտնել … Read more

Իրանին ԱՄՆ-ի հարվածը դարձյալ կանխատեսվում է 48 ժամում – Live News

Իրանի գերագույն առաջնորդն ԱՄՆ-ին սպառնացել է տարածաշրջանային պատերազմով   ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 28-ին հայտնել էր, որ «հսկայական արմադա» է շարժվում Իրանի ուղղությամբ՝ «Abraham Lincoln» ատոմային ավիակրի գլխավորությամբ, և Թեհրանին սպառնացել էր ավելի ուժեղ հարվածով, քան 2025թ. ամռանը։ «Հուսանք, որ Իրանն արագ կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի արդար և իրավահավասար (իրականում՝ անազնիվ և … Read more

Պատասխանը կլինի անհապաղ, համապարփակ և աննախադեպ, թիրախը՝ ագրեսորը, Թել Ավիվի սիրտը և բոլոր նրանք, ովքեր աջակցում են ագրեսորին

Աշխարհի թիվ 1 ահաբեկչական պետություն ԱՄՆ-ը, նրա հանցավոր վարչակարգը՝ հանձինս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և այլոց, օրեցօր, ժամ առ ժամ սաստկացնում են քաղաքական ու հոգեբանական ճնշումն Իրանի Իսլամական Հանրապետության վրա: CNN հեռուստաալիքի տեղեկացմամբ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի միջուկային ծրագրի և բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման հարցով Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունների ձախողման պատճառով … Read more

Ուկրաինական պատերազմի դադարեցման բանակցություններում տարածքային հարցը մնում է չլուծված. ԱՄՆ պետքարտուղար

Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցով բանակցություններում քննարկվող տարածքային հարցը դեռևս մնում է չլուծված: Այս մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Սենատում։ «Սա այն սահմանն է, որը մենք դեռևս պետք է հատենք. դա դեռևս բաց տեղ է», – ասել է նա։ Նրա խոսքով՝ ակտիվ աշխատանք է տարվում տարածքային հարցի շուրջ կողմերի դիրքորոշումները համաձայնեցնելու համար։ Պետքարտուղարը նշել … Read more

ԱՄՆ-ն ձգտում է բացառել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայությունը Վենեսուելայում. ԱՄՆ պետքարտուղար

Միացյալ Նահանգները ձգտում է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայության դուրսբերմանը Վենեսուելայից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ։ «20 տարվա ընթացքում առաջին անգամ մենք լուրջ զրույցներ ենք ունենում իրանական ներկայության, չինական ազդեցության և ռուսական ներկայության քայքայման և վերացման մասին։ Իրականում, ես կասեի ձեզ, որ Վենեսուելայում կան բազմաթիվ … Read more

Միրզոյանը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարի հետ․ «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ համատեղ հայտարարություն է նախատեսված

Հունվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Այցի ծրագրում ներառված է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նախատեսվում է «ԹՐԻՓՓ»-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն: