Այսօր օգոստոսի ամենաշոգ օրն է․ ջերմաստիճանը կհասնի +40°C

Երևան քաղաքում օգոստոսի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 26-28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կշարունակի բարձրանալ։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն այսօր` օգոստոսի 24-ին, լեռնային մարզերում … Read more

Ինչպես պաշտպանվել շոգից. մի քանի խորհուրդ

21 Օգոստոսի, 2026 Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տվյալների՝ հանրապետությունում օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է պահպանել զգոնություն և պաշտպանվել բարձր ջերմաստիճանի ու արևի երկարատև ազդեցությունից։ Հիշեցում. Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում: ՈՒՄ ճառագայթման ինտենսիվությունն այս ժամերին առավելագունն է։ Հագուստ Ցանկալի է կրել բարակ, … Read more

Իրաքից Հայաստան արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում, կգրանցվի +40°C աստիճան

21 Օգոստոսի, 2026 Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին օգոստոսի 21-ի հետ համեմատ ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին լեռնային մարզերում ցերեկը հասնելով +32…+33°C, նախալեռնային գոտում +36․․․+37°C, հովտային գոտում՝ հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում +38․․․+40°C։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և … Read more

ՍԱՏՄ-ն զգուշացնում է շոգ եղանակին սննդային թունավորումներից խուսափելու կանոնների մասին

Շոգ եղանակին՝ առավել զգոնություն։ Սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին ՍԱՏՄ-ից կոչ են անում։ «Ամռանը՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում արձանագրված թունավորումների հաճախականությամբ պայմանավորված, հերթական անգամ հորդորում ենք հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին, հատկապես մեծ միջոցառումներ, հարսանեկան արարողություններ, խնջույքներ և այլ զանգվածային հավաքներ կազմակերպողներին, առավելագույն ուշադրություն դարձնել սննդամթերքի մատուցման, պահպանման կանոններին։  Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել այն ուտեստներին, … Read more

Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-3 աստիճանով

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 26-31-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում` Հուլիսի 26-ի ցերեկը, 27-28-ը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև … Read more

Չինաստանը շարունակում է որոնել նոր լուծումներ ծայրահեղ շոգերի դեմ պայքարի համար

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր, որոնցում ամառային շոգ օրերին Չինաստանի բազմահարկ բնակելի շենքերի տանիքներից բարձրանում են ջրային մառախուղի խիտ ամպեր։ Այս անսովոր տեխնոլոգիան ստացել է «Rooftop Rain» («Տանիքներից անձրև») անունը և արդեն լայն քննարկումների առիթ է դարձել համացանցում, հայտնում է Oddity Central-ը։ Տասնամյակներ շարունակ քաղաքներում շոգի դեմ պայքարի հիմնական միջոցը եղել է օդորակիչների կիրառումը։ … Read more

Իսպանիայում շոգի պատճառով հունիսին մահացել է ավելի քան 1000 մարդ

Իսպանիայում հունիսին շոգի հետևանքով գրանցվել է մահացության 1029 դեպք։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով այսօր հրապարակված պաշտոնական տվյալներին։ Դրանց համաձայն, հնգօրյա շոգի ալիքը, որի ընթացքում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը,  հունիսը դարձրել է պատմության մեջ երկրորդ ամենատաք ամիսը։ Առողջապահության նախարարության ամենօրյա մահացության մոնիթորինգի տվյալներով՝ այս տարվա հունիսին շոգի հետևանքով մահացությունների թիվն ամենաբարձրն … Read more

Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը. Սուրենյան

Հայաստանում վերջին օրերին հաստատված եղանակային կայուն վիճակը շուտով կփոխվի: Հարավարևմտյան տաք օդային հոսանքների ներթափանցումը կշարունակվի մինչև հուլիսի 3-ի կեսօր, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-5 աստիճանով: «Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, երբ ցերեկային ժամերին հանրապետության ամենատաք գոտիներում՝ Սյունիքի հովիտներ, Արարատյան դաշտ, Երևան, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճան»,-հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» … Read more

Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան

Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք: Այս մասին հայտնել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) անսամբլային կանխատեսման՝ հուլիսի 6–13-ն Եվրոպայի վրա կրկին կձևավորվի արգելափակող անտիցիկլոն (Omega Block), որը կհանգեցնի շոգ եղանակի նոր ալիքի։ Դրական ջերմաստիճանային անոմալիայի կենտրոնը կրկին կգտնվի: Ֆրանսիայի վրա, որտեղ օդի ջերմաստիճանը … Read more

Հունգարիայում ուժգին շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակը

Սաստիկ շոգի պատճառով Հունգարիայում շաբաթ օրվանից ի վեր հայտարարվել է վտանգի ամենաբարձր՝ երրորդ աստիճանի մասին։ Դրա շրջանակներում անվճար ջուր է բաժանվում մետրոյում, կայարաններում և քաղաքի հրապարակներում, հաղորդում է Риа Новости-ի թղթակիցը։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարը հինգշաբթի օրը կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ամենաբարձր՝ երրորդ աստիճանի շոգը կգործի շաբաթ օրվանից մինչև երեքշաբթի, քանի որ կանխատեսվում … Read more