Եվրոպայում անցյալ շաբաթ ծայրահեղ շոգի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքով՝ ներկայումս ծայրահեղ շոգից տառապում է 150 միլիոն մարդ, դպրոցները փակ են, իսկ էլեկտրացանցերը ծանրաբեռնված են։

ԵՄ մի շարք երկրներում ջերմաստիճանը բարձրանում է մինչև 40 աստիճան, իսկ որոշ վայրերում նույնիսկ գերազանցել է այդ ցուցանիշը։ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում և Իտալիայում հայտարարվել է ամենաբարձր կարմիր եղանակային վտանգի աստիճան։

Leave a Comment