Goal-ը թարմացրել է ակումբային ԱԱ-ն հաղթելու ֆավորիտների վարկանիշը — Armsport.am

Հեղինակավոր Goal պորտալը քառորդ եզրափակչից առաջ թարմացրել է ԱՄՆ-ում ընթացող ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության գլխավոր ֆավորիտների վարկանիշը։ Առաջատարն այժմ ոսկե թրեբլ նվաճած ՊՍԺ-ն է, որը գլխավոր ֆավորիտի կարգավիճակը ստացել է «Մանչեսթեր Սիթիի» սենսացիոն պարտությունից հետո։ Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը», որը 1/8-րդ եզրափակիչում պայքարից դուրս թողեց Թուրինի «Յուվենտուսին»։ Լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի «Չելսին»։ Նրանց … Read more

Ակումբային ԱԱ․ քառորդ եզրափակչի խաղերի ժամանակացույցը — Armsport.am

ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությունում արդեն հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը։ 1/8 եզրափակչի վերջին խաղերում Մադրիդի «Ռեալը» 1:0 հաշվով հաղթեց Թուրինի «Յուվենտուսին»՝ շնորհիվ Գոնսալո Գարսիայի խփած միակ գոլի, իսկ Դորտմունդի «Բորուսիան» 2:1 հաշվով առավելության հասավ «Մոնտերեյի» նկատմամբ՝ Սերու Գիրասիի դուբլի շնորհիվ։ Այսպիսով, «արքայական ակումբը» քառորդ եզրափակիչում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Ստորև ներկայացնում ենք քառորդ եզրափակչի … Read more

Ակումբային ԱԱ․ քառորդ եզրափակիչի երեք զույգերը հայտնի են — Armsport.am

ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ փուլի ութ մասնակիցներից վեցն արդեն հայտնի են։ Երեկ և այսօր՝ հունիսի 30-ին և հուլիսի 1-ին, մրցաշարում գրանցվեց միանգամից երկու անակնկալ. Միլանի «Ինտերը» 0:2 հաշվով պարտվեց բրազիլական «Ֆլումինենսեին», իսկ «Մանչեսթեր Սիթին» 3:4 հաշվով պարտություն կրեց Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալից»՝ լրացուցիչ ժամանակում։ Այսպիսով, քառորդ եզրափակչի չորս զույգերից երեքն արդեն հայտնի են․ «Ֆլումինենսե» … Read more

Ես ասելու այլ բան չունեմ․ Գվարդիոլան մեկնաբանել է Ալ-Հիլալից կրած պարտությունը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության 1/8-րդ եզրափակիչում սաուդական «Ալ-Հիլալից» կրած պարտությունը (3:4)։ «Փլեյ-օֆֆ փուլում բոլոր խաղերն էլ դժվար են։ Մենք թույլ տվեցինք մեր մրցակիցներին խաղալ՝ միաժամանակ առջևում ունենալով բազմաթիվ հնարավորություններ։ Այս խաղում մենք լավ էինք, բայց նրանց դարպասապահը մի քանի անհավանական սեյվ կատարեց։ Ես այլևս ասելու բան չունեմ», … Read more

🎥 Ակումբային ԱԱ․ Ալ-Հիլալը սենսացիոն հաղթանակ տարավ Ման Սիթիի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ

ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության 1/8-րդ եզրափակիչում սաուդական «Ալ-Հիլալը» համառ պայքարում 4։3 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ՝ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։ «Քաղաքայինների» կազմում գոլերի հեղինակ դարձան Բերնարդու Սիլվան, Էրլինգ Հալանդը և Ֆիլ Ֆոդենը։ «Ալ-Հիլալից» պատասխանեցին Մարկոս Լեոնարդոն, Մալկոմը և Կալիդու Կուլիբալին։ Լրացուցիչ ժամանակի 112-րդ րոպեին Լեոնարդոն դարձավ … Read more

Այնքան որքան Ռոնալդուն․ Մեսսին գերշահավետ առաջարկ է ստացել — Armsport.am

Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամը (PIF) վերսկսել է հետաքրքրությունը «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։ Աղբյուրի համաձայն՝ սաուդական կողմը «Ոսկե գնդակի» ութակի դափնեկրին առաջարկել է պայմանագիր, որը համեմատելի է Կրիշտիանու Ռոնալդուին Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում առաջարկված պայմաններին։ Առաջարկն արդեն ներկայացվել է Մեսսիի հորը` Խորխե Մեսսիին, որն նաև 38-ամյա խաղացողի … Read more

Ակումբային ԱԱ․ 1/8-րդ եզրափակչի խաղերի ժամանակացույցը — Armsport.am

Այսօր՝ հունիսի 28-ին, մեկօրյա դադարից հետո ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությունում կմեկնարկի 1/8-րդ եզրափակիչ փուլը։ Ներկայացնում ենք բոլոր հանդիպումների ժամանակացույցը․ «Պալմեյրաս» (Բրազիլիա) – «Բոտաֆոգո» (Բրազիլիա)՝ հունիսի 28, ժամը 20:00 «Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Չելսի» (Անգլիա)՝ հունիսի 28, ժամը 00:00 ՊՍԺ (Ֆրանսիա) – «Ինտեր Մայամի» (ԱՄՆ)՝ հունիսի 29, ժամը 20:00 «Ֆլամենգո» (Բրազիլիա) – «Բավարիա» (Գերմանիա)՝ հունիսի 29, ժամը … Read more

Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչի զույգերը — Armsport.am

Ավարտվել է ֆուտբոլի 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլը։ Մրցաշարը կայանում է ԱՄՆ-ում։ Հայտնի են 1/8 եզրափակչի զույգերը, որոնք հետևյալն են՝ «Պալմեյրաս» (Բրազիլիա) — «Բոտաֆոգո» (Բրազիլիա) «Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Չելսի» (Անգլիա) «Ինտեր» (Իտալիա) — «Ֆլումինենսե» (Բրազիլիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — «Ալ-Հիլալ» (Սաուդյան Արաբիա) ՊՍԺ (Ֆրանսիա) — «Ինտեր Մայամի» (ԱՄՆ) «Ֆլամենգո» (Բրազիլիա) — «Բավարիա» (Գերմանիա) … Read more

🎥 Ակումբային ԱԱ․ Ռեալը և Ալ-Հիլալը դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆ

Մադրիդի «Ռեալը» ջախջախեց ավստրիական «Զալցբուրգին» Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին տուրի խաղում։ Մրցաշարը անցկացվում է ԱՄՆ-ում։ Խաղը կայացավ Ֆիլադելֆիայում և ավարտվեց 3:0 հաշվով։ Ավստրիացիների դարպասը գրավեցին Վինիսիուսը, Ֆեդերիկո Վալվերդեն և Գոնսալո Գարսիան։ «Ռեալը» վաստակեց յոթ միավոր և խմբում զբաղեցրեց առաջին տեղը՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։ Փլեյ-օֆֆի առաջին փուլում Խաբի Ալոնսոյի թիմը կմրցի «Յուվենտուսի» հետ։ … Read more

Սաուդյան Արաբիան է կանչում․ Մեսսիին նոր արկածնե՞ր են սպասվում — Armsport.am

Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ֆուտբոլային ակումբը մտադիր է պայմանագիր կնքել «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, հայտնում է Sport.es-ը։ Աղբյուրի տվյալներով՝ ակումբի նախագահ Ֆահադ բին Նաֆելը գտնվում է ԱՄՆ-ում և պատրաստվում է հանդիպել ֆուտբոլիստի հոր և ներկայացուցիչ Խորխե Մեսսիի հետ՝ պայմանագրի հնարավորությունը քննարկելու համար։ Մեսսիի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ գործում է մինչև 2025 թվականի դեկտեմբերը։ … Read more