Ավարտվել է ԱԺ ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը. տպագրվել է ավելի քան 47 մլն քվեաթերթիկ (տեսանյութ)

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ «Տիգրան Մեծ» տպարանում ավարտվել է Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քվեաթերթիկների տպագրությունը: ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանի փոխանցմամբ՝ ընդհանուր տպագրվել է 47 միլիոն 310 հազար 768 քվեաթերթիկ՝ բոլոր մասնակից կուսակցությունների և դաշինքների համար։ Յուրաքանչյուր քաղաքական ուժի համար տպագրվել է 2 մլն 628 հազար 376 քվեաթերթիկ։ Այս քանակը … Read more

ԱԺ ընտրություններին ԱՊՀ-ն Հայաստան է գործուղելու 120 դիտորդի – Live News

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Մուսատաևիչ Սեյթիմովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին հյուրընկալվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, Հայաստանի ԱԺ հերթական ընտրություններին ԱՊՀ-ն ՀՀ է գործուղելու ընդհանուր թվով 120 դիտորդ։ Հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է դիտորդական առաքելության ներկայացուցիչներին և ներկայացրել ընտրություններին ընդառաջ ԿԸՀ նախապատրաստական … Read more

ԱԺ ընտրություններում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը դիտորդական առաքելություն է իրականացնելո

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներ Ելենա Երեմենկոն և Ռոման Ամբուցեւը և ԱՊՀ-ում ՀՀ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը մայիսի 13-ին հյուրընկալվել են Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս մասին հայտնում են, որ Հայաստանի ԿԸՀ-ից։ Պատվիրակներին ողջունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և ներկայացրել օրենսդրական կարգավորումները։ «Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովը 2026 թվականի ՀՀ ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն է … Read more

Հրապարակվել է ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները՝

ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները՝ ըստ ընտրական տեղամասերի, ՀՀ Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետում՝ քվեարկության օրվանից 40 օր առաջ, հրապարակված են․ ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում արդեն հրապարակված են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող ընտրողների նախնական ցուցակները՝ որոնման և ներբեռնման հնարավորությամբ։ … Read more

Հրապարակվել են ԱԺ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները • Tribune.am

Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում արդեն հրապարակված են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող ընտրողների նախնական ցուցակները՝ որոնման և ներբեռնման հնարավորությամբ։ Որոնման համակարգում ընտրողը կարող է մուտքագրել իր անունը և ազգանունը՝ գտնելու համար այն ընտրական տեղամասը, որտեղ պետք է կատարի քվեարկությունը։ Ավելի ճշգրիտ արդյունք ստանալու համար հնարավոր է լրացնել նաև ծննդյան օրը, ամիսը … Read more

Մեկնարկել է հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի հայտերի ընդունումը․ ԿԸՀ

ՀՀ ԿԸՀ-ն այսօրվանից սկսած՝ ընդունում է հունիսի 7-ին նշանակված ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների՝ կուսակցությունների և դաշինքների փաստաթղթերի ընդունման գործընթացը։ Քաղաքական ուժերը պետք է մինչև ապրիլի 23-ը՝ ժամը 18:00-ն, հանձնաժողով ներկայացնեն օերնքով սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նաև պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակները:

ՆԳՆ պաշտոնական կայքերում հրապարակվել են ԱԺ ընտրությունների մասին կարևոր տեղեկություններ

Ներքին գործերի նախարարության (mia.gov.am) և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (migration.mia.gov.am) պաշտոնական կայքերի «Տեղեկատվական կենտրոն» բաժինների «Ընտրություններ» ենթաբաժիններում արդեն հրապարակված են ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին վերաբերող կարևոր տեղեկատվությունները։ Այս մասին տեղեկացրել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ «Այդ ենթաբաժիններում կարող եք ծանոթանալ ընտրական գործընթացին առնչվող մանրամասն բացատրություններին, ինչպես նաև ներբեռնել դիմումների և հայտարարությունների օրինակելի … Read more

ԿԸՀ-ն գրանցեց «Ականատես» դիտորդական առաքելությանը ԱԺ ընտրությունները դիտարկելու համար

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 20-ի արտահերթ նիստում քննարկել է «Ականատես» դիտորդական առաքելության՝ ՀՀ ԱԺ 2026 թվականի հերթական ընտրությունները համատեղ դիտարկելու դիմումը։ «Ականատես» անվան ներքո հանդես են գալիս «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը։ Դիտորդական առաքելության ներկայացուցիչ կազմակերպությունները ԿԸՀ են ուղարկել պահանջվող ամբողջ փաստաթղթերը, և հանձնաժողովը բավարարել է հավատարմագրման … Read more

Ըստ ՔԿ-ի՝ ամուսինները անձին հարկադրել են 2026 թ․ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին ընտրել «Մեր ձևով» կուսակցության թեկնածուին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվում է ամուսինների կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մարտի 9-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից Վ.Կ.-ն և նրա կինը՝ Վ.Դ.-ն, ժամանելով Ա.Հ.-ի բնակարան, վերջինիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախնական և միասնական … Read more

2026-ի ԱԺ ընտրությունների համար նախատեսված ծախսը մոտ 4,45 մլրդ դրամ է. ԿԸՀ • Tribune.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 24-ի արտահերթ նիստում սահմանել է «Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը»։ Որոշումը համապատասխանեցվել է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքին, ըստ որի հերթական ԱԺ ընտրությունների պարագայում կուսակցությունը/դաշինքը ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուին պետք է հաստատի համագումարի արդյունքում ընդունված որոշմամբ։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ … Read more