Լիտվայում ուկրաինական մարտական ​​անօդաչու թռչող սարք է ընկել – Live News

Մարտական ​​անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ), որն ընկել է Լիտվայի տարածքում, ենթադրաբար, արձակվել է Ուկրաինայի կողմից: Այդ մասին հաղորդել է Լիտվայի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը։ «Նախնական տվյալների համաձայն, այն, ինչ տեսնում ենք բեկորներից, ամենայն հավանականությամբ, ուկրաինական անօդաչու թռչող սարք է», – լրագրողներին հայտարարել է կենտրոնի տնօրեն Վիլմանտաս Վիտկաուսկասը։ Անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է դաշտում: Պատահարի վայրում … Read more

Ուկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է hասցրել Մերձմոսկվային․ կան զnhեր և վիրավnրներ

Մերձմոսկվայում ՈւԶՈՒ-ի անօդաչուների հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, չորսը՝ տուժել, ևս մեկ մարդ գտնվում է փլատակների տակ, հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը, հաղորդում է РБК-ն։ Միևնույն ժամանակ, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքում դրոնների հարձակման հետևանքով տուժել է 12 մարդ։ Մասնավորապես, Մոսկվայի նավթավերամշակման գործարանի անցակետի մոտ վնասվածքներ է ստացել շինարարների հերթափոխը։ … Read more

Ռուսաստանից Հայաստան չվերթներ են հետաձգվել – Live News

Ռուսաստանից միանգամից 5 չվերթ է հետաձգվել դեպի Հայաստան։ Այս մասին հայտնի է դառնում «Զվարթնոց» օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալներից: Ավելի վաղ հայտնի էր դարձել Մոսկվայի («Վնուկովո», «Շերեմետևո»), Սանկտ Պետերբուրգի («Պուլկովո») և Ռուսաստանի այլ քաղաքների օդանավակայաններում չվերթերի զանգվածային ուշացումների մասին՝ կապված ԱԹՍ-ների հարձակման պատճառով թռիչքների ժամանակավոր սահմանափակումների հետ: Այսպես, ուշացումով Մոսկվայից Երևան կժամանեն «FlyOne» և «Azimuth» ընկերությունների … Read more

Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել՝ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից: Նշվում է, որ հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է ինը կառավարվող ավիացիոն ռումբ, ամերիկյան արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի երկու ռեակտիվ արկ, վեց «Ֆլամինգո» հեռահար թևավոր հրթիռ և 601 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մոսկվայի բոլոր օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը

Մոսկվայի բոլոր օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով «Շերեմետևո» օդանավակայանի մամլո ծառայությանը։ Նույն աղբյուրի համաձայն՝ պատճառը ուկրաինական անօդաչու թռչող սարքերն են։ Ավելի ուշ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին է հայտնել, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել չորս անօդաչու թռչող սարքի հարձակում։

ՌԴ Տուապսե առողջարանային քաղաքում ԱԹՍ-ի հարձակումից կան զոհեր և վիրավորներ

Տուապսեում, որը ենթարկվել էր ուկրաինական անօդաչու սարքերի (ԱԹՍ) հարձակման, կորած աղջիկը փլատակների տակից չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է «Օստորոժնո

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմում կորցրել է մոտ 10 ռազմական ինքնաթիռ եւ տասնյակից ավելի անօդաչու թռչող սարքեր

ԱՄՆ զինված ուժերը Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել են մոտ 10 ռազմական ինքնաթիռ եւ տասնյակից ավելի անօդաչու թռչող սարքեր, վնասվել են ռադարները եւ USS Gerald R. Ford ավիակիրը, տեղեկացրել է The Wall Street Journal (WSJ) թերթը: Մարտի 1-ին խփվել են երեք F-15E Strike Eagle կործանիչներ, որոնք սխալմամբ խփվել են քուվեյթյան F/A-18 Hornet-ի կողմից: Նոր F-15-ի … Read more

Անհայտ անօդաչու թռչող սարքը հարձակվել է թուրքական լցանավի վրա

Անհայտ անօդաչու թռչող սարքը հարձակվել է թուրքական «ALTURA» լցանավի վրա, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ նավը Ռուսաստանից էր ուղևորվում և տեղափոխում էր 140,000 տոննա նավթ։ Նշվում է, որ նավը հարձակման է ենթարկվել Բոսֆորի նեղուցից 15 ծովային մղոն հեռավորության վրա։ Անօդաչու թռչող սարքի հարվածը հզոր պայթյուն է առաջացրել։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Denizhaber-ի … Read more

Վաշինգտոնի ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են Մարկո Ռուբիոն և Փիտ Հեգսեթը, անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել. «Վաշինգտոն փոստ»

Վաշինգտոնի այն ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պենտագոնի ղեկավար Փիտ Հեգսեթը, անհայտ անօդաչու թռչող սարքեր են արձանագրվել, գրում է The Washington Post-ը։ WP-ի տվյալներով՝ վերջին տասը օրվա գիշերներից մեկի ընթացքում Ֆորտ Լեսլի Մաքնեյր ռազմաբազայի վերևում արձանագրվել են մի քանի անօդաչու սարքեր։ Դրանից հետո օբյեկտում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, իսկ Սպիտակ տանը խորհրդակցություն … Read more

Դուբայի օդանավակայանում ԱԹՍ-ի ընկնելուց հետո Երևան-Դուբայ չվերթները հետաձգվել են

Դուբայի օդանավակայանում ԱԹՍ–ի ընկնելուց հետո Երևան-Դուբայ չվերթները հետաձգվել են։ «Emirates» և« Flydubai» ավիաընկերությունների չվերթերը նախատեսված էին Երևանի ժամանակով 11:25-ին։ Այժմ «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակում հաշվարկային ժամ է նշված 22:00-ն։