Ուկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է hասցրել Մերձմոսկվային․ կան զnhեր և վիրավnրներ

Մերձմոսկվայում ՈւԶՈՒ-ի անօդաչուների հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, չորսը՝ տուժել, ևս մեկ մարդ գտնվում է փլատակների տակ, հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը, հաղորդում է РБК-ն։

Միևնույն ժամանակ, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքում դրոնների հարձակման հետևանքով տուժել է 12 մարդ։ Մասնավորապես, Մոսկվայի նավթավերամշակման գործարանի անցակետի մոտ վնասվածքներ է ստացել շինարարների հերթափոխը։ Գործարանի տեխնոլոգիական գործընթացը չի խաթարվել։ Քաղաքում վնասվել է նաև երեք տուն։

Ընդհանուր առմամբ, վերջին մեկ օրվա ընթացքում մայրաքաղաքային տարածաշրջանում ՀՕՊ ուժերը որսացել են ավելի քան 120 դրոն, հավելել է քաղաքապետը։ Միայն օրվա սկզբից խոցվել է ավելի քան 80 ԱԹՍ։

The post Ուկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է hասցրել Մերձմոսկվային․ կան զnhեր և վիրավnրներ appeared first on Yerevan Today.

Leave a Comment