Ադրբեջանում հերթական հավակնություններն են հնչեցրել Սյունիքի նկատմամբ – Live News

«Արևմտյան Ադրբեջանի» փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը. դա նրանց անօտարելի իրավունքն է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պատգամավոր, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: «Դա մեր հայրենակիցների «պատմական իրավունքն» է։ Այսօր «ազատագրված ինքնիշխան տարածքներում» իրականացվում են լայնածավալ շինարարական և վերականգնողական աշխատանքներ։ Խոջալուն (Իվանյան) բարեկարգվում է։ Ղարաբաղում վերածնվում են «հայերի կողմից ավերված գյուղերը» … Read more

Ոչ ոք չի բացառում այլընտրանքային ուղիների, այդ թվում՝ TRIPP-ի գոյությունը, բայց Վրաստանի մասին չհիշատակելը սխալ է․ Մակա Բոճորիշվիլի

Վրաստանը դրական է գնահատում ԱՄՆ աջակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և պատրաստ է իր ներդրումն ունենալ այս գործում․ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին։ Նա նշել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան ու Ադրբեջան նպատակ ուներ աջակցել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության գործընթացին։ Նախարարը նաև մեկնաբանել է տարածաշրջանային նախագծերից … Read more

«Արևմտյան Ադրբեջանից փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը. դա նրանց անօտարելի իրավունքն է»․ Բաքվում կրկին նման կոչեր են հնչել

«Արևմտյան Ադրբեջանից փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը. դա նրանց անօտարելի իրավունքն է». Բաքվում հայտարարել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին՝ կրկին տարածքային նկրտումներ ներկայացնելով ՀՀ ինքնիշխան տարածքին։ «Արևմտյան Ադրբեջանում մեր տներն ու հողերը, ինչպես նաև փախստականները նույնպես կվերադառնան իրենց նախնիների հողերը։ Մենք վստահ ենք դրանում», – ասել է Ազիզ Ալեքբերլին։ Նշենք, որ … Read more

«Քնած» ակադեմիան․ կոռուպցիա, հովանավորչություն ու գիտության անկում Ադրբեջանում

«Գեղարդ» հիմնադրամ․ Կոռուպցիոն խայտառակությունից դեռևս ուշքի չեկած՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում։ Ակադեմիայի նախագահությունում նիստի մասնակիցները՝ հիմնականում պատկառելի տարիքի «ակադեմիկոսներ», հայտնվել են բավականին անհարմար իրավիճակում. տեսախցիկը նիստի անդամների մեծ մասին ֆիքսել է ուղղակի քնած. ըստ երևույթին՝ միջոցառումը «մահացու ձանձրալի» է եղել։ Քնել էին կուշտ ու խաղաղ։ Չէ՞ որ կոռուպցիոն սխեմաներն արդեն ձևավորված են, … Read more

Ալիևի դեսպանը ՀՀ-ում ազատ ընտրակաշառք է բաժանում (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական փոխկախվածությունը կարող է դառնալ խաղաղության գլխավոր երաշխիքը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում ունեցած ելույթում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական ընդհանուր շահերն ու փոխկախվածությունը կարող են ավելի ուժեղ հիմք ստեղծել կայունության համար, քան նույնիսկ ստորագրված համաձայնագրերը։ «Իհարկե, տնտեսական այդ գործոնները հիմնված են երկու երկրների ու կառավարությունների քաղաքական կամքի վրա: Մենք հիմա տեսնում ենք, որ տնտեսական գործընթացները շրջանցում են քաղաքականությունը, … Read more

Այս իրադարձությունը դարձավ Ադրբեջանի նորագույն պատմության ամենախայտառակ էջերից մեկը․երկրի ներսում թշնամությունն ու ատելությունը սեփական ժողովրդի դեմ ոճրագործության հանգեցրին. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «34 տարի առաջ այս օրը Արցախի ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացվեց Իվանյանի (Խոջալուի) կրակակետերի լռեցման օպերացիան։ Շարքից հանվեցին այնտեղից Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերն անընդհատ կրակի տակ պահող վարձկաններն ու այն միջոցները՝ «Գրադ» համազարկային ռեակտիվ համակարգերը, «Ալազան» կայանքները, հրանոթներն ու զրահատեխնիկան, որոնք պարբերաբար թիրախավորում էին խաղաղ բնակչությանը։ Այդ օպերացիայից … Read more

Էրդողանի խորհրդականը ՌԴ ԱԳՆ ներկայցուցչի հետ քննարկել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հայտնել է, որ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականը Խովաևին և նրան ուղեկցող պատվիրակությանն ընդունել է Էրդողանի նստավայրում։ «Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք Թուրքիայի և Ռուսաստանի միջև … Read more

Ալիևը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին․ Բայրամով

Ադրբեջանի մասնակցությունը որևէ մակարդակով նախատեսված չէ Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին․ ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նախարարը նշել է, որ Իլհամ Ալիևի մայիսյան խիտ գրաֆիկը և օրացույցը նման այց չեն նախատեսում։

ՆԱՏՕ-ի պատվիրակությունը դարձյալ Բաքվում է – Live News

Բաքվում անցկացվում է խորհրդակցական հանդիպում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև 2026 թվականի Անհատական ​​գործընկերային համագործակցության ծրագրի (IPCP) շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ հանդիպման հիմնական նպատակն է մշակել ստորաբաժանումների մարտական ​​պատրաստվածությունը, դրանց աջակցությունն ու մատակարարումը, ինչպես նաև գնահատել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանության մակարդակը։