ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կարող է կնքվել մինչև ՀՀ-ում հունիսին կայանալիք ընտրությունները․ ադրբեջանցի պատգամավոր

Խաղաղության պայմանագիրը կարող ենք կնքել մինչև Հայաստանում սպասվող ընտրությունը, այսինքն՝ մինչև հունիս․ Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի նիստում հայտարարել է պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը։ Պատգամավորի խոսքով՝ դրա համար Հայաստանը պետք է պարտավորվի իր նոր Սահմանադրությամբ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չներկայացնել»։ «Մեր օրենսդրության համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը ճանաչվում է որպես Հայրենական պատերազմ։ Հետևաբար, Սահմանադրության համաձայն՝ խաղաղության … Read more

Ադրբեջանի իշխանությունները Նախիջևանի սահմանադրությունից հանել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անունները

Ադրբեջանի իշխանությունները Նախիջևանի սահմանադրությունից հեռացրել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, փոխանցում է news.am-ը։ «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության նախաբանը փոփոխվում է, Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները հանվում են Նախիջևանի Սահմանադրությունից։ Սա արտացոլված է «Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ հաստատելու մասին…» սահմանադրական օրենքի նախագծում։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության գործող Սահմանադրության նախաբանում … Read more

Չի կարելի թույլ տալ ներքին թշնամանքի նոր ալիքներ. դրանք կեղծ են և սպասարկում են բացառապես մեկ հոգու և նեղ խմբի շահերը։ Իսկ պետության շահը լրիվ այլ տեղ է. Էլինար Վարդանյան

Կառավարման էությունը՝ ներքին թշնամանք Վերջին յոթ տարիների Հայաստանի կառավարման հիմքը բաժանումն է։ Այս իշխանության միակ թթվածինը ներքին կոնֆլիկն է։ Յոթ տարի անընդհատ ներքին կոնֆլիկտներ են հրահրվել, հասարակությունը տրոհվել է՝ ընդհուպ մինչև ընտանիք։ Կոնֆլիկտների մի մասը էֆեկտիվ է աշխատել։ Մի մասը ժամանակի ընթացում թուլացել է, որոնք չեն աշխատել՝ մի կողմ են դրվել, բայց անընդհատ հրահրվել են … Read more

Միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին

«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին։ Գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Միջազգային դերակատարները, ովքեր պարբերաբար ողջունում են ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների «դրական ընթացքը», չեն նկատում ադրբեջանական զորքերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում, «չեն նկատում» Ադրբեջանի հրահրած սպառազինության մրցավազքն ու ուժի դիրքերից խոսելու մոտեցումը։ Նույն միջազգային դերակատարները, որոնք խոսում են ժողովրդավարությունից … Read more

ՀՀ-ի համար Ադրբեջանի հետ համաձայնագիրը խաղաղության ուղի չէ, այլ` կապիտուլյացիա․ Newsweek

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նեղ ազգայնականությունը և գործարքային տնտեսագիտությունը ժողովրդավարական արժեքներից վեր դասելը վտանգում է աշխարհն ավելի անկայուն թողնել ինչպես ամերիկացիների, այնպես էլ դաշնակիցների համար։ Այս «գործարքայինիզմը» ոչ մի տեղ այնքան վտանգավոր չէ, որքան Հարավային Կովկասում․ գրել է Newsweek-ը: Անցյալ տարի ԱՄՆ նախագահը միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրվել էր խաղաղության համաձայնագիրը՝ 35-ամյա հակամարտությանը վերջ … Read more

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների, մշակութային ոչնչացման և Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խախտումների վերաբերյալ թարմացված զեկույց

Փետրվար 01,2026 22:30 Ճշմարտության և արդարադատության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանում հայ պատանդների, մշակութային ոչնչացման և Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խախտումների վերաբերյալ թարմացված զեկույց: Հիմնված 2020 թվականի Արցախյան պատերազմից ի վեր տարիների ընթացքում հավաքված վկայությունների և փաստաթղթավորված ապացույցների վրա՝ այս զեկույցը թարմացվել է՝ ԱՄՆ ներկայիս վարչակազմին, Կոնգրեսին և միջազգային ՀԿ-ներին ուղարկելու համար: FREE ARMENIAN HOSTAGES Համաձայն … Read more

Իրանի ու Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Փետրվար 01,2026 19:51 Իրանն այսօր – Հեռախոսազրույց են ունեցել Իրանի ու Ադրբեջանի նախագահները։ Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակը և տարածաշրջանային վերջին զարգացումները։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր … Read more

Թելադրողը միշտ Ադրբեջանն է լինելու՝ նրա տրամադրության տակ է գտնվելու հոսանքի կառավարման սարքը. «Հայացք Երեւանից»

Հունվարի 21-ին տեղի ունեցած՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցի, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ ոլորտների առաջիկա միավորման մասին: «Խաղաղության ճանապարհով ընթացող երկու երկրների էներգետիկ համակարգերը աներկբա եւ միանշանակ միանալու են իրար ու փոխադարձաբար, նույն պայմաններով օգտվելու են ե՛ւ արտահանման, ե՛ւ ներմուծման հնարավոր գործարքներից»,- վստահեցրել է … Read more

Մտքեր՝ 2016-ին տեղի ունեցած խոսակցությունից բխող

Տեղի տալով 2016-ի դեմքերն ու դեպքերը վերհիշելու սոցցանցային թրենդին՝ պատմեմ 10 տարի առաջ իմ եւ հորս միջեւ տեղի ունեցած զրույցի մասին։ 2016 թվականի ապրիլ կամ մայիս ամիսն էր։ Ապրիլյան քառօրյա պատերազմն արդեն տեղի էր ունեցել։ Ես 10 տարեկան էի եւ դեռ Միացյալ Նահանգների Տեխաս նահանգում էի բնակվում։ Հայաստանի համար իրապես մտահոգված սփյուռքահայերի համար նույնպես մելամաղձոտ … Read more

Երկու հայ է մնացել ադրբեջանական դարձած Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել է․ «Ազատություն»

Երկու հայ է մնացել ադրբեջանական դարձած Ստեփանակերտում: Մեկին ադրբեջանցիները չեն գտել, որ բերեն: Այս մասին հայտնում է «Ազատությունը»։ «Էդ կինը վերջին պահին անհասկանալի ձևով անհետացել է, ադրբեջանցիները սկսել են ակտիվ իրեն մանգալ, մի քանի րոպե ման եկան, հետո սուս մնացին, մնացածին ավտո նստեցրի, տարան, էդ կնոջն էլ ոչ ոք չի տեսել» – ասաց հանրային գործիչ Տիգրան … Read more