Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել միջազգային հավաքի ժամանակ — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան վնասվածք է ստացել Ֆրանսիայի ազգային հավաքականի ճամբարում՝ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի առաջիկա խաղերին նախապատրաստվելիս։ 23-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել «եռագույնների» մարզումը։ Լրագրող Ֆաբրիս Հոքինսի տեղեկությամբ՝ կիսապաշտպանը վնասել է ազդրի մկանը և չի կարողանա մասնակցել Ուկրաինայի դեմ առաջիկա խաղին։ Դիդիե Դեշամն արդեն հրավիրել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Կեֆրեն Թյուրամին՝ բացը լրացնելու … Read more

Մեսսին ընտրություն է կատարել իններորդ Ոսկե գնդակի և երկրորդ աշխարհի առաջնության միջև

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ընտրություն է կատարել ևս մեկ «Ոսկե գնդակի» և Արգենտինայի հավաքականի հետ աշխարհի առաջնությունը կրկին հաղթելու միջև։ «Եվս մեկ «Ոսկե գնդա՞կ», թե՞ ևս մեկ հաղթանակ աշխարհի առաջնությունում։ Ավելի լավ է հաղթել աշխարհի առաջնությունը», — աստղային հարձակվողի խոսքերն է մեջբերում AlbicelesteTalk-ը։ 38-ամյա ֆուտբոլիստը անհատական ամենահեղինակավոր մրցանակը նվաճել է ռեկորդային ութ անգամ … Read more

Հայաստանի հավաքականը ևս մեկ լուրջ կորուստ ունի Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ խաղերից առաջ

Հայաստանի ազգային հավաքականի և Վարշավայի «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը բաց կթողնի ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի՝ Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ առաջիկա հանդիպումները։ Չնայած վնասվածքին՝ Բիչախչյանը միացել է ազգային թիմին և շարունակում է վերականգնման գործընթացը հավաքականի կազմում։ Եղիշե Մելիքյանը Բիչախչյանի բացը լրացնելու նպատակով ավելի վաղ հավաքական էր հրավիրել «Փյունիկի» կիսապաշտպան Գևորգ Տարախչյանին։ Ավելի վաղ հայտնի էր … Read more

Իհարկե, բոլորը կցանկանային նրան կրկին տեսնել հավաքականում, հատկապես ես․ Ռանոս

Հայաստանի ազգային հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոան Ռանոսը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրի՝ Հունգարիայի ընտրանու դեմ կայանալիք տնային խաղից առաջ հարցազրույց է տվել հունգարական Nemzeti Sport պարբերականին։ – Հավատո՞ւմ եք, որ Հայաստանը կարող է խմբում երկրորդ տեղը զբաղեցնել, թե՞ դուք արդեն կորցրել եք շանսերը։ «Մենք պատրաստվում ենք՝ գիտակցելով, որ փլեյ-օֆֆ … Read more

Հայաստանի հավաքականը շատ լավ թիմ է, կազմված իսկական մարտիկներից․ միշտ դժվար է խաղալ նման թիմերի դեմ․ Կերկեզ

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Հունգարիայի ընտրանուն։ Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեց Հունգարիայի հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» ձախ պաշտպան Միլոշ Կերկեզը։ «Լիվերպուլի» ֆուտբոլիստը շտապեց նշել, որ ժամային գոտիների տարբերությունը որոշակիորեն ազդել է իր վրա և մինչ … Read more

Մենք այն վիճակում չենք, որ թերագնահատենք հայերին, բայց այստեղ ենք եկել հաղթելու համար․ Ռոսի

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Հունգարիայի ընտրանուն։ Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեց Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին։ «Հայաստանը պայքարը սկսեց խմբի ամենադժվար մրցակցի՝ Պորտուգալիայի դեմ խաղով, ապա հաղթեց Իռլանդիային։ Հետո մենք խաղացինք և տանը շատ … Read more

Շանսեր կան, բայց շանսերը չեմ համարում շատ․ Եղիշե Մելիքյան — Armsport.am

Նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու Հայաստան–Հունգարիա հանդիպումը։ Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին․ «Թիմը հոգեբանորեն պատրաստ է այս խաղին։ Այո, ունենք որոշակի կորուստներ, սակայն մյուս կողմից դա հնարավորություն է տալիս տեսնելու նոր ֆուտբոլիստների … Read more

Պետք է խաղանք ավելի կարգապահ․ Կարեն Մուրադյան — Armsport.am

Նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու Հայաստան-Հունգարիա հանդիպումը։ Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կարեն Մուրադյանը նախախաղային ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։ «Բոլորս էլ գիտենք, որ Հունգարիան ուժեղ մրցակից է։ Իմ կարծիքով՝ արտագնա հանդիպման ժամանակ մենք լավ խաղ ցուցադրեցինք և այդ խաղը կարող էր … Read more

Մենք մեր ֆուտբոլիստներին վերականգնում ենք մեզ հարմար տեմպով․ Լապորտա — Armsport.am

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է Լամին Յամալի՝ Իսպանիայի հավաքական հրավիրվելու հանգամանքին՝ նշելով, որ ակումբը գործել է՝ պաշտպանելով թե՛ իր, թե՛ ֆուտբոլիստի շահերը։ Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը։ «Ֆեդերացիային տեղեկացվել է, թե երբ են բժիշկները խորհուրդ տվել Յամալին անցնել 10-օրյա բուժում և հանգիստ։ Մենք չենք մտնում վեճերի մեջ, պարզապես փորձում ենք մեր ֆուտբոլիստներին վերականգնել մեզ … Read more

Դա կլինի իմ վերջին մրցաշարը․ Ռոնալդուն անկեղծացել է — Armsport.am

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, իր համար վերջինը կլինի։ Պորտուգալացին ֆուտբոլի գլխավոր մրցաշարին առաջին անգամ մասնակցել է 2006 թվականին։ «Արդյո՞ք հաջորդ աշխարհի առաջնությունը վերջինը կլինի ինձ համար։ Իհարկե, դա ճիշտ է, քանի որ ես կլինեմ 41 տարեկան, և կարծում եմ, որ … Read more