Դա կլինի իմ վերջին մրցաշարը․ Ռոնալդուն անկեղծացել է — Armsport.am

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, իր համար վերջինը կլինի։

Պորտուգալացին ֆուտբոլի գլխավոր մրցաշարին առաջին անգամ մասնակցել է 2006 թվականին։

«Արդյո՞ք հաջորդ աշխարհի առաջնությունը վերջինը կլինի ինձ համար։ Իհարկե, դա ճիշտ է, քանի որ ես կլինեմ 41 տարեկան, և կարծում եմ, որ այս հրաշալի մրցաշարում… Ես չգիտեմ։ Ինչպես արդեն ասացի, ես վայելում եմ այս պահը», — Ռոնալդուի խոսքերը Սաուդյան Արաբիայի TOURISE զբոսաշրջային ֆորումում տված հարցազրույցից մեջբերում է Mundo Deportivo պարբերականը։

Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում հանդես է գալիս 2003 թվականի օգոստոսից։ Ընդհանուր առմամբ ազգային թիմի կազմում նա անցկացրել է 225 հանդիպում, որոնցում դարձել է 143 գոլի հեղինակ և կատարել 46 արդյունավետ փոխանցում։ 2016 թվականին Ռոնալդուն Պորտուգալիայի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 2015 և 2019 թվականներին հաղթել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում։

Leave a Comment