Մենք մեր ֆուտբոլիստներին վերականգնում ենք մեզ հարմար տեմպով․ Լապորտա — Armsport.am

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է Լամին Յամալի՝ Իսպանիայի հավաքական հրավիրվելու հանգամանքին՝ նշելով, որ ակումբը գործել է՝ պաշտպանելով թե՛ իր, թե՛ ֆուտբոլիստի շահերը։ Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը։

«Ֆեդերացիային տեղեկացվել է, թե երբ են բժիշկները խորհուրդ տվել Յամալին անցնել 10-օրյա բուժում և հանգիստ։ Մենք չենք մտնում վեճերի մեջ, պարզապես փորձում ենք մեր ֆուտբոլիստներին վերականգնել մեզ հարմար տեմպով։

Նախապես նախատեսված էր բժշկական զննություն, և ամեն ինչ կատարվեց բնական ընթացքով հավաքականների դադարի ընթացքում։ Մենք չենք վնասել Իսպանիայի հավաքականին, այլ գործում ենք՝ ֆուտբոլիստի բարեկեցության համար։

Նրա կենսակերպը ինձ չի անհանգստացնում։ Նա 18 տարեկան է, և պետք է պաշտպանել նրան։ Լամինը հիանալի պրոֆեսիոնալ է, իսկ մենք լիովին աջակցում ենք նրան։

Չնայած ազդրային ցավերին՝ նա շարունակում է խաղալ բուժման ընթացքում։ Նա հանճար է, որը դեռ զարգանալու տեղ ունի։ Թեև դեռ չի հասել իր գագաթնակետին, արդեն իսկ աշխարհի լավագույնն է իր դիրքում։ Մեզ համար մեծ պատիվ է, որ նա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է»,- Լապորտայի խոսքն է մեջբերում Sport.es-ը։

Leave a Comment