Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ն չի սահմանափակվի միայն Վենեսուելայով, Կուբայով և Իրանով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ենթադրել է, որ ԱՄՆ-ի ձգտումները՝ վերահսկելու այլ երկրներ, կարող են չսահմանափակվել միայն Իրանով, Վենեսուելայով և Կուբայով։ «(ԱՄՆ պետքարտուղար Մարկո – խմբ.) Ռուբիոն, պատասխանելով լրագրողի հարցին, վերջերս ենթադրեց, որ Միացյալ Նահանգները կկառավարի Իրանը այնպես, ինչպես հայտարարել էին Վենեսուելայի կառավարման մասին: Այժմ նրանք փորձարկում են նմանատիպ սխեմա Կուբայի համար: Եվ սա, … Read more

Մարտի 3-ից էլեկտրոնային կառավարման համակարգերը որոշ ժամանակով հասանելի չեն լինելու․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրոնային կառավարման համակարգերի բարելավման աշխատանքներով պայմանավորված՝ 2026 թվականի մարտի 3-ին՝ ժամը 20:00-ից, համակարգերը որոշակի ժամանակով հասանելի չեն լինելու։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։ Տեխնիկական աշխատանքների ավարտից հետո համակարգերի աշխատանքը կվերականգնվի բնականոն ռեժիմով։ՊԵԿ-ը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։

Հայաստանը՝ լրագրողներ ձերբակալող պետությունների եվրոպական ցանկում

Հայաստանն առաջին անգամ ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում։ Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի և դրա գործընկեր կազմակերպության՝ «Լրագրողների անվտանգության պլատֆորմի» այսօր հրապարակած տարեկան զեկույցում։ «2025 թվականի վերջին Հայաստանն առաջին անգամ Պլատֆորմի կողմից արձանագրվեց որպես լրագրող կամ այլ մեդիա դերակատար ձերբակալող պետությունների շարքում։ Դա տեղի ունեցավ փոդքասթերներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նախնական կալանքը … Read more

Մեր սրտում հայրենիքն է, ձերում՝ պետբյուջեն . Նաիրա Կարապետյան

Մեզ համար կարևորը Քարվաճառով Դադիվանք գնալն է, Բերձորով՝ Շուշի, ոչ թե Հռոմ՝ Մոսկվայով կամ Մոսկվայից… Մեր տարբերությունը հենց դա է, էությունն է, արժեհամակարգը, հավատքը, ընտանիքը, արմատները: Այո, մենք Հռոմ էլ ենք գնում, Վենետիկ էլ, աշխարհի ցանկացած տեսարժան վայր էլ ենք այցելում, բայց արժեքներն այլ են, հպարտությունն ու ցավը՝ այլ: Մեր սրտում հայրենիքն է, ձերում՝ պետբյուջեն… … Read more

Ոչ ոքի չեմ ցանկանա իր քաղաքական կարիերայի ավարտում թավալ գալ տարբեր օլիգարխների ոտքերի տակ. Ռուբինյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

«Ինձ մեկ-մեկ թվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները կարդացող երեք հոգի է մնացել, որից մեկը ես եմ: Շատ ցավալի և խայտառակ անկում է ապրել պարոն Տեր-Պետրոսյանը, ոչ ոքի չեմ ցանկանա իր քաղաքական կարիերայի ավարտում թավալ գալ տարբեր օլիգարխների ոտքերի տակ»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Ռուբինյանը … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կաթողիկոսի եղբոր որդին պատրաստվում է ճառի․ 4 տարի՝ դատարանի «դռները»

Կաթողիկոսի եղբոր որդին՝ Կորյուն Ներսիսյանը պատրաստվում է ճառին, դատարանում ավատական փուլ է: Նշենք, որ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը տևական ժամանակ կալանքի տակ մնաց, և վերջին ամիսների ընթացքում նրա խափանման միջոցը փոխվեց։ Ինչպես հայտնի է, 2022 թվականի հունիսի 11-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական … Read more

Ովքեր են ուտում ասֆալտն ու բյուջեն (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը հանրային գործիչ Արթուր Չախոյանն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Իսրայելի բանակը Լիբանանի հարավում 59 բնակավայրի բնակիչներին կոչ է արել տարհանվել

Իսրայելի բանակը հանդես է եկել Լիբանանի հարավում 59 գյուղի և բնակավայրի վրա հարձակվելու սպառնալիքով՝ բնակիչներին կոչ անելով լքել իրենց տները: ՑԱՀԱԼ-ի հայտարարության մեջ ասվում է, որ տարհանման ենթակա բնակավայրերում հարվածներ կհասցվեն «Հըզբոլլահ» շարժման հետ կապված թիրախներին: Ավելի վաղ Իսրայելական բանակն արդեն պահանջել էր սահմանի հարավային գծի երկայնքով 30 բնակավայրերի բնակիչների տարհանում: Իսրայելական բանակն ավելի վաղ … Read more

Զելենսկու շա՞նսը – Նորություններ 03.03.2026

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի անցկացնի նախագահի ընտրություն, մինչեւ չավարտվի պատերազմը: Ըստ նրա, հրադադարը բավարար չէ: Նախկինում Զելենսկին մտածում կամ արտահայտվում էր այլ կերպ, ասելով, որ պատրաստ է նախագահի ընտրության, բայց լինի գոնե հրադադար: Ի՞նչ պատահեց հիմա: Ըստ ամենայնի՝ պատահեց Իրանի պատերազմը: Մասնավորապես, Զելենսկին թերեւս համարում է, որ Թրամպը հիմա բավականին զբաղված է դրանով … Read more

Ի՞նչ է նշանակում Իրանի պատերազմն Ուկրաինայի համար․ Politico

Թրամփի շարունակական գործողություններն Իրանի դեմ Սպիտակ տան համար առաջնահերթ են դառնում։ Այդ պատճառով եվրոպացի պաշտոնյաները վախենում են, որ ԱՄՆ առաջնորդը կկորցնի հետաքրքրությունն Ուկրաինայում Ռուսաստանի լայնածավալ պատերազմի դադարեցման հարցում, որն արդեն ընթանում է հինգերորդ տարին․ գրում է Politico-ն։ Եթե ԱՄՆ-ն ներքաշվի Մերձավոր Արևելքում ձգձգվող հակամարտության մեջ, գործնական ազդեցությունը կարող է ավելի ծանր լինել, քան քաղաքական ազդեցությունը. … Read more