Ընտրություններին ընդառաջ ապատեղեկատվության դեմ պայքարի համար ԵՄ-ն Հայաստանին ֆինանսական աջակցություն կտրամադրի. Մարթա Կոս

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ Եվրոպական միությունը Հայաստանին ֆինանսական աջակցություն կտրամադրի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ապատեղեկատվության դեմ պայքարի համար: Նա նշել է, որ ամենուր ժողովրդավարությունը սպառնալիքի առարկա է … Read more

Գավառում, եթե թերթ չգնես, չես իմանա՝ աճուրդ եղել է, թե ոչ. տեսանյութ • Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Ստորագրվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը. Լուսանկար

ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում ստորագրվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Այս կապակցությամբ նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «Մի քանի րոպե առաջ մենք ընդունեցինք նոր Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգը, որը լրացնում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) և մեր գործընկերության օրակարգը բարձրացնում ռազմավարական մակարդակի։ Հայաստան-ԵՄ գործընկերությունը … Read more

Ի՞նչ աջակցություն է առաջարկում ԵՄ-ն ՀՀ-ին՝ ԵՄ ինտեգրման խորացման դեպքում ՀՀ-ի նկատմամբ ՌԴ-ի կողմից ճնշումների կիրառման դեպքում

«Մենք քննարկումներ ենք ունեցել այս հարցի վերաբերյալ։ Աշխարհակարգը փոխվում է, ուստի ռազմավարական կապերը մեր գործընկերների համար շատ կարևոր են։ ԵՄ-ի հետ ՀՀ-ի համապատասխանեցումը 37 տոկոս է»,-Aravot.am-ի հարցին՝ եթե ՀՀ-ն խորացնի հարաբերությունները ԵՄ-ի հետ, չի բացառվում, որ Ռուսատսանի կողմից կոնկրետ ճնշումների, մինչև անգամ պատժամիջոցների ենթարկվի, և եթե դրանց դիմակայի միայնակ, դա կարող է ՀՀ-ին տնտեսական ճգնաժամի … Read more

Հնագույն հուշարձանների միջգիտակարգային ուսումնասիրություններ. «Հայագիտակ»

Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում և Վայոց ձորում իրականացվեցին միջգիտակարգային ուսումնասիրություններ՝ ավստրիացի գիտնական Յասմին դուն Տրաուգուտի մասնակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է հետազոտել և գտնել այն պատմական հուշարձանները, ավերակները կամ ժողովրդի կողմից սիրված պաշտամունքային վայրերը, որոնք գրանցված չեն պաշտոնական ցանկերում։ Բացի այդ, բացահայտել և ներկայացնել այն հուշարձանները, որոնք թեև կան ցուցակներում, սակայն, ծանոթ չեն տեղի բնակիչներին։ Ծրագիրը … Read more

Բողոքներ ենք ստանում, թե Իրան մուտք գործած մեր բեռնատարի վարորդների և տնտեսվարողների նկատմամբ կիրառվում է վարչարարություն. Արմեն Խաչատրյան

Բողոքներ ենք ստանում, թե Իրանի Իսլամական Հանրապետություն մուտք գործած մեր բեռնատարի վարորդները, երբ բեռներ են բարձում և դուրս են գալիս ԻԻՀ-ից, մեր վարորդների և տնտեսվարողների նկատմամբ կիրառվում է վարչարարություն, որը սահմանված չէ ո՛չ միջպետական պայմանագրերով, ոչ էլ Իրանի օրենսդրությամբ: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 2-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ խոսքն … Read more

Ինչպես էր Քոչարյանը պատրաստվում փոխանակել Մեղրին և բնակեցնել այն ադրբեջանցիներով

Կառավարությունը հրապարակվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը Մեղրիի եւ Ղարաբաղի փոխանակման տարբերակ 2008թ. փետրվարին նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը «Հայկական ժամանակ» թերթի խմբագրությանը տրամադրել է Մեղրիի եւ Ղարաբաղի փոխանակման համաձայնագրի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթուղթը: Այդ փաստաթուղթը հրապարակվել է «Հայկական ժամանակ» թերթի 2008թ. փետրվարի 9-ի համարում։ Տվյալ համաձայնագրի վերաբերյալ նույն օրը՝ 2008թ. փետրվարի 9-ին Ազատության հրապարակում ելույթ է ունեցել « առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը գաղտնազերծված փաստաթղթի վերաբերյալ հայտարարել է. «Դա Մեղրիի եւ Ղարաբաղի փոխանակման հարցն է: «Հայկական ժամանակ» թերթում տպագրված է այն պայմանագիրը, որ Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, այն ժամանակվա անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պատրաստվում էին ստորագրել Ադրբեջանի հետ: Փաստաթուղթը վավերական է, գոյություն ունի»: Ստորեւ՝ փաստաթուղթն ամբողջությամբ (1999թ.): Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը իրենց միջեւ առկա հակամարտությունը մշտական հիմքի վրա լուծելու, ինչպես նաեւ անկախ ազգային զարգացման ու խաղաղության, կայունության ու իրենց ժողովուրդների եւ իրենց տարածաշրջանի բարգավաճման ապահովման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով պայմանավորվեցին ներքոշարադրյալի մասին. Հոդված 1 Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը (1988թ. եղած սահմաններում, ինչպես նշված է և հավելվածում) փոխանցվում են Հայաստանի Հանրապետությանը: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը (1988թ. եղած սահմաններում, ինչպես նշված է և հավելվածում) փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանը։ Հոդված 2 Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի, Ղազախի եւ Շահումյանի գրավյալ տարածքները (1988թ. եղած սահմաններում, ինչպես նշված է և հավելվածում) անհապաղ փոխանցվում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքական եւ վարչական վերահսկողության ներքո: Հոդված 3 Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած պետության բոլոր ոչ սահմանակից տարածքները (անկլավները) փոխանցվում են այն պետությանը, որը շրջապատում է դրանք: Հոդված 4 Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Հայաստանը սկսում է իրականացնել իր զինված ուժերի դուրսբերումը ադրբեջանական բոլոր գրավյալ տարածքներից, ներառյալ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Շահումյանի, Քելբաջարի, Զանգելանի եւ Ղազախի շրջանները: Զինուժի դուրսբերումը պետք է ավարտվի սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո վաթսուն օրվա ընթացքում: Այդ ուժերի հետքաշման եւ տեղափոխման պլանավորումն ու իրականացումը կկատարվի միջազգային դիտորդական ուժերի աջակցությամբ՝ 10-11 հոդվածների դրույթներին համապատասխան: Հոդված 5 Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության եւ ներկայումս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի եւ Շահումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ եւ կամավոր տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածք: Այդ տեղափոխությունը պետք է ավարտվի սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո վաթսուն օրվա ընթացքում: Այդ տեղափոխության պլանավորումն ու իրականացումը պետք է կատարվի միջազգային դիտորդական առաքելության հսկողությամբ, որը նախատեսված սույն Համաձայնագրի 10-11 հոդվածներին համապատասխան: Մեղրիի շրջանը առաջին հերթին կբնակեցվի այդ հակամարտության հետեւանքով տեղահանված Ադրբեջանի քաղաքացիներով: Յուրաքանչյուր պետություն պատասխանատու է իր քաղաքացիների տեղափոխման համար եւ պետք է համագործակցի մյուս պետության եւ միջազգային դիտորդական առաքելության հետ: Յուրաքանչյուր պետություն պետք է ապահովի բնակավայրերի եւ մյուս ենթակառուցվածքների պաշտպանությունը փոխանցվող շրջաններում՝ նպատակ ունենալով կանխել դրանց ապամոնտաժումը, վնասումը կամ ավերումը։ Հոդված 6 Ադրբեջանը եւ Հայաստանը ողջունում են միջազգային հանրության պարտավորությունը՝ աջակցելու այն ռեսուրսների համախմբմանը, որոնք անհրաժեշտ են ներքին մակարդակով տեղափոխվող անձանց շուտափույթ վերադարձը ապահովելու համար: Յուրաքանչյուր պետություն ջանքեր է գործադրում երկրի ներսում վերաբնակված իր քաղաքացիների արագ վերադարձին աջակցելու ուղղությամբ։ Յուրաքանչյուր պետություն հրավիրում է Փախստականների գործերով գերագույն հանձնակատարին (ՓԳԳՀ), Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը (ԿԽՄԿ) կազմակերպությունների՝ մոնիտորինգ իրականացնելու, այդ տեղափոխությունների կատարման գործում օգնություն եւ աջակցություն ցուցաբերելու համար։ եւ այլ համապատասխան Հոդված 7 Սույն Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո երկու պետություններն էլ կիրականացնեն ականազերծման միջոցառումներ՝ նպատակ ունենալով պայմաններ ստեղծել միջազգային դիտորդական առաքելության գործունեության ծավալման եւ քաղաքացիական բնակչության անվտանգ վերադարձի ապահովման համար: Երկու պետություններն էլ, ըստ անհրաժեշտության, դիմում են միջազգային դիտորդական առաքելությանը եւ միջազգային այլ մարմինների՝ ականազերծմանը լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու համար: Միջազգային դիտորդական առաքելությունը երկու պետություններին էլ աջակցություն կցուցաբերի ականազերծման միջոցառումներ իրականացնելու գործում՝ տեխնիկական աջակցության եւ գործունեության կոորդինացման միջոցով: Երկու պետություններն էլ միջազգային դիտորդական առաքելությանը կտրամադրեն ականների տեղաբաշխման եւ դրանց տեսակների մասին իրենց տրամադրության տակ եղած տեղեկությունները։ Հոդված 8 Յուրաքանչյուր պետություն հրաժարվում է մյուս պետության հանդեպ ունեցած այն պահանջներից, որոնք բխում են Ադրբեջանի եւ Հայաստանի հակամարտությունից: Յուրաքանչյուր պետություն պատասխանատվություն է ստանձնում մյուս պետության հանդեպ իր քաղաքացիների ունեցած այն պահանջների կարգավորման համար, որոնք բխում են այդ հակամարտությունից, ինչպես նաեւ ծագում են սույն Համաձայնագրի կատարման շրջանակներում։ Հոդված 9 Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո վաթսուն օրվա ընթացքում վերացվում են բոլոր տեսակի արգելանքներն NL շրջափակումները: Ադրբեջանն ու Հայաստանը մյուս պետություններին կոչ են անում վարվել նույն կերպ: Հոդված 10 Սույն Համաձայնագրի ժամանակին իրականացումն ապահովելու նպատակով երկու պետություններն էլ սույնով Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) եւ Բարձր մակարդակի պլանավորման նրա խմբին հրավիրում են ստեղծել միջազգային դիտորդական առաքելություն՝ սույն Համաձայնագրի դրույթների իրականացման համար: Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են գալիս միջազգային դիտորդական առաքելության ստեղծման շուրջ այն ժամանակահատվածի համար, որը անհրաժեշտ է սույն Համաձայնագրի իրականացման համար, բայց ամեն դեպքում ոչ պակաս, քան մեկ տարով։ Ադրբեջանն ու Հայաստանը երաշխավորում են. ա) միջազգային դիտորդական առաքելության եւ նրա սարքավորումների ու տեխնիկայի ազատ տեղաշարժը իրենց համապատասխան տարածքներում, դրանք կտրել անցնելու, ինչպես նաեւ մեկից մյուսն անցնելու հնարավորություն, բ) հարգալից վերաբերմունք միջազգային դիտորդական առաքելության անդամների եւ նրանց պահակախմբի նկատմամբ, ինչպես նաեւ նրանց կառույցների եւ սարքավորումների պահպանվածություն, գ) միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանում: Հոդված 11 Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնում են, որ միջազգային դիտորդական առաքելությունը բաղկացած լինի ԵԱՀԿ անդամ պետություններից, բայց դրանց կազմի մեջ չեն մտնի Ադրբեջանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետությանը սահմանակից որեւէ պետության կամ Մինսկի խմբի համանախագահ պետությունների անձնակազմեր: Հոդված 12 Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Ադրբեջանն ու Հայաստանը բանակցություններ կսկսեն հնարավորինս կարճ ժամանակամիջոցում լիամասշտաբ եւ բնականոն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Հոդված 13 Սույն Համաձայնագիրը ստորագրելուց անմիջապես հետո Ադրբեջանն ու Հայաստանը կստեղծեն համատեղ հանձնաժողով (Համաձայնագրի քաղաքացիական կողմերը) եւ Զինվորական հանձնաժողով (Համաձայնագրի ռազմական կողմերը)՝ դրանցից յուրաքանչյուրին միջազգային դիտորդական առաքելության մասնակցությամբ, նպատակ ունենալով ապահովել իրադրության կարգավորման միջոցառումներ, ներառյալ վստահության ամրապնդման միջոցառումների մշակումը, սահմանամերձ շրջանների, մաքսատների կառավարումը, տրանսպորտային համագործակցությունն NL ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը։ Հոդված 14 Ադրբեջանի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը համաձայնում են այն բանի շուրջ, որ սույն հակամարտության կապակցությամբ կալանված բոլոր անձինք պետք է ազատվեն սույն Համաձայնագրի ստորագրումից հետո 30 օրվա ընթացքում, որ մահացածների աճյունները պետք է վերադարձվեն, որ անհետ կորած անձանց առնչությամբ պետք է հետաքննություններ անցկացվեն՝ նպատակ ունենալով պարզել նրանց անձը, գտնվելու վայրն ու ճակատագիրը։ Այս պարտավորության կատարումն ապահովելու նպատակով սույն Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո պետք է ստեղծվի Համատեղ հանձնաժողով: Ադրբեջանն ու Հայաստանը ԿԽՄԿ-ին, ՓԳԳՀ-ին եւ մյուս միջազգային գերատեսչություններին հրավիրում են աջակցություն ցուցաբերել այս հարցում: Հոդված 15 Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնում են ապահովել ազգային հուշարձանների ու կողմերից յուրաքանչյուրի համար մշակութային, պատմական, կրոնական կամ էթնիկ նշանակություն ունեցող վայրերի սպասարկումն ու պահպանությունը։ Այս պարտավորության կատարումն ապահովելու նպատակով սույն Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո պետք է ստեղծվի Համատեղ հանձնաժողով։ Ադրբեջանն ու Հայաստանը կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով Միավորված ազգերի կազմակերպության գործակալությանը (ՅՈՒՆԵՍԿՕ) հրավիրում են աջակցություն ցուցաբերել այս հարցում: Հոդված 16 Ադրբեջանը երաշխավորում է Հայաստանի իրավունքը՝ գոյություն ունեցող ճանապարհային եւ երկաթուղային միջանցքների միջոցով պահպանելու տրանսպորտային եւ առեւտրային կապերը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչպես նաեւ ապագայում ապրանքների ու սպասարկումների տարանցման համար հաղորդակցության նոր ենթակառուցվածքների ստեղծման իրավունքը։ Այդ գործունեությունը կարգավորվում է Ադրբեջանի Հանրապետության ընդհանուր մաքսային եւ տրանսպորտային օրենքներով ու դրույթներով։ Հոդված 17 Ադրբեջանն ու Հայաստանը իրար հետ հարաբերություններ կպահպանեն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ, Հելսինկիի եզրափակիչ ակտում շարադրված սկզբունքներին եւ միջազգային իրավունքի մյուս համապատասխան դրույթներին համապատասխան: Մասնավորապես, նրանք համաձայնում են լիովին հարգել միմյանց ինքնիշխան իրավահավասարությունը, վեճերը կարգավորել խաղաղ միջոցներով եւ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք սպառնալիքի միջոցով, ուժի կիրառմամբ կամ որեւէ այլ եղանակով ուղղված կլինեն մյուս պետության տարածքային ամբողջականության կամ նրա քաղաքական անկախության դեմ։ Հոդված 18 Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում երկու երկրներում հանրաքվեների միջոցով դրա ընդունումից հետո: Ադրբեջանն ու Հայաստանը մինչեւ այդպիսի հանրաքվեների անցկացումը ժամանակին կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրենց սահմանադրություններին ու օրենքներին համապատասխան, նպատակ   … Read more

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է «Կրիտիկական հանքանյութեր․ ապագայի փոփոխում» 5-րդ տարեկան համաժողովին

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association-ի կողմից կազմակերպված «Կրիտիկական հանքանյութեր․ ապագայի փոփոխում» 5-րդ տարեկան համաժողովին։ Միջոցառմանը Հայաստանը ներկայացնում են Զանգեզուրի Պղինձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը և Հայաստանի Հանրապետության երկրաբանական ֆոնդի ղեկավար Հարություն Մովսիսյանը։ Վարդան Ջհանյանը համաժողովին մասնակցում է որպես հրավիրյալ բանախոս։ «Կրիտիկական … Read more

«Հրապարակել եք Արցախյան կարգավորման փաստաթղթեր, բայց չեք հրապարակել Քի Վեսթը». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրում է. «Հարգելի կառավարություն, դուք հրապարակել եք Արցախյան կարգավորման փաստաթղթեր, բայց չեք հրապարակել Քի Վեսթը:Փոխարենը հրապարակել եք երբեք պաշտոնական փաստաթուղթ չդարձած տարածքների փոխանակման տարբերակը, որը ժամանակին տպագրվել է ՀԺ-ում և որը, մինչ այդ, Ազատության հրապարակում մոտ քսան տարի առաջ կարդացել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:Գուցե առաջիկա օրերին Քի Վեսթը հրապարակե՞ք:Կխնդրեինք դրանք նույնպես հրապարակել, … Read more