Զելենսկին կնոջ հետ ժամանել է Ֆրանսիա – Live News

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա կինը՝ Ելենան, ժամանել են Ֆրանսիա՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման: Այս մասին հայտնում է «Суспильне» թերթը: Ըստ թերթի՝ Փարիզում Ուկրաինայի առաջնորդը նաև կլսի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի ամբողջական զեկույցը ամերիկյան կողմի հետ վերջերս տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, առաջնորդները կքննարկեն … Read more

Հայաստանը Հունաստանի կարեւոր գործընկերներից է. նախագահ Տասուլաս

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանը շեշտադրել է նման հանդիպումների կարեւորությունը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից: Հունաստանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցի համար` նշելով, որ Հայաստանը Հունաստանի կարեւոր գործընկերներից է: Զրուցակիցները … Read more

Իրանն ու Թուրքիան համաձայնության են եկել նոր համատեղ երկաթուղի կառուցելու շուրջ

1 Դեկտեմբերի, 2025 Իրանն ու Թուրքիան համաձայնության են եկել նոր համատեղ երկաթուղի կառուցելու շուրջ, որը կդառնա Ասիայի և Եվրոպայի միջև ռազմավարական դարպաս, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նախատեսվող երթուղին, որը Իրանում հայտնի է որպես Մարանդ-Չեշմե-Սորայա տարանցիկ երկաթուղային գիծ և ձգվում է դեպի Թուրքիայի Արալըք սահմանային շրջան, կունենա մոտավորապես 200 կիլոմետր երկարություն։ Նախագիծը կարժենա մոտ … Read more

Գյումրիի քաղաքապետի որդու փաստաբան Զարուհի Փոստանջյանի նկատմամբ նախաձեռնվել է վարույթ

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում, փաստաբան Զարուհի Փոստանջյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ իր պաշտպանյալին տեսակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից: Սահմանված կարգի համաձայն՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տիկին Փոստանջյանին առաջարկել են հանձնել իր մոտ առկա արգելված իրերը, մասնավորապես՝ բջջային հեռախոսը, բաժանորդային քարտը և այլն։ Տիկին Փոստանջյանը հանձնել է իր անձնական օգտագործման բջջային հեռախոսը … Read more

«Պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությունը շարունակելու է նպաստել տնտեսական աճին և Հայաստանի բիզնես միջավայրի բարելավմանը». ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Ջերմուկում մասնակցել է «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» խորագրով երկրորդ աշխատաժողովին, որին ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ինչպես նաև գործադիր և օրենսդիր իշխանությունների, պետական կառավարման համակարգի, գործարար համայնքի և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Աշխատաժողովի հիմնական նպատակը հանրային և … Read more

BYD-ը հետ է կանչել գրեթե 89 հազար Qin Plus սեդան

Չինական ավտոարտադրողը հետ է կանչում 2021-2023 թվականներին արտադրված 88,981 մեքենա։ Մարտկոցի թերությունը կարող է հանգեցնել որոշ մեքենաների հզորության նվազմանը և էլեկտրական ռեժիմի անջատմանը։ BYD-ը լուծում է խնդիրն անլար (OTA) ախտորոշիչ ծրագրային ապահովման թարմացման միջոցով։ Եթե անսարքություն հայտնաբերվի, վահանակին կհայտնվի նախազգուշացում, որից հետո սեփականատերերը կստանան մարտկոցի անվճար փոխարինում։ Սա ընկերության երկրորդ խոշոր հետկանչն է վերջին շաբաթների … Read more

Կասեցվել է «Արզնի» կաթնամթերքի երեք արտադրատեսակի արտադրությունը․ ՍԱՏՄ

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Մոլդովական փողոց) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կաթնամթերքի այս … Read more

Ռուսաստանում առաջարկում են ինքնազբաղված տաքսիստներին ամբողջությամբ ենթարկել ագրեգատորներին

«Ռուսաստանի ինքնազբաղվածների միության» ղեկավար Իվան Լիտվինովը բացատրել է, որ գործող օրենսդրությունը պարտադրում է ինքնազբաղված վարորդին ներկայացնել տաքսի պատվերների ծառայության հետ կնքված պայմանագիր՝ լիազորված մարմնին, որպեսզի ստանա աշխատանքի թույլտվություն։ Սակայն նրանց ուղղակի արգելված չէ ընդունել պատվերներ փողոցում, սոցիալական ցանցերով կամ մեսենջերներով։ ОСР–ն առաջարկել է տաքսիում հավելյալ աշխատանք կատարող վարորդների համար սահմանել պարտադիր գրանցում որպես ինքնազբաղված։ Առաջարկվող … Read more

«Սա պետական հրահանգով իրագործվող զավթողական քաղաքականություն է»․ Տաթևիկ Հայրապետյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի հատ պատկերացրեք էլի՝ Ադրբեջանում 10-11-րդ դասարանի աշակերտների շրջանում շարադրությունների մրցույթ է, թե ով ավելի լավ նյութ կգրի, որ Հայաստանը «ադրբեջանական հող է», ու դա արվում է Ալիևի հրահանգով… Ամփոփ ներկայացնում եմ վերջին մի քանի օրերի Ադրբեջանի պետական տեղեկատվական գործակալության ադրբեջանալեզու հրապարակումները, որոնք կօգնեն փաստացի տեսնել Հայաստանի Հանրապետության դեմ ամենօրյա … Read more