Ուկրաինայի գազային ենթակառուցվածքին զանգվածային հարված է հասցվել. ՌԴ ՊՆ – Live News

ՌԴ ԶՈՒ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովող գազաէներգետիկ ենթակառուցվածքին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ռուսաստանի տարածքում քաղաքացիական թիրախների նկատմամբ Ուկրաինայի ահաբեկչական հարձակումներին ի պատասխան՝ ՌԴ ԶՈՒ-ն այս գիշեր զանգվածային հարված է հասցրել ցամաքային, օդային և ծովային տեղակայման հեռահար բարձր ճշգրտություն ունեցող զենքով, այդ թվում՝ «Կինժալ» գերձայնային աերոբալիստիկ ​​հրթիռներով, ինչպես նաև հարվածային անօդաչուներով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment