«Իրանում հարգում են, իսկ Թուրքիայում ոչնչացնում քրիստոնեական եկեղեցիները»․ Ստեփան Դանիելյան

«Իրանում հարգում են, իսկ Թուրքիայում ոչնչացնում քրիստոնեական եկեղեցիները»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչու Իրանում հարգանքով են մոտենում քրիստոնեական մշակույթի և եկեղեցիների հանդեպ, իսկ Թուրքիայում եկեղեցիները կամ ոչնչացնում են, կամ մզկիթի վերածում:
Պատճառները կարևոր են, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական առումով:
Իրան
Մեծ նշանակություն ունի Իրանի հարուստ մշակութային, քաղաքակրթական ու կրանական ժառանգությունը: Իրանը չունի ոչ լիարժեքության կոմպլեքս իր անցյալի հանդեպ: Իրանական քաղաքակրթությունը Իսլամով չի սկսվել ու Իսլամով չի վերջանում: Հարուստ մշակույթ ունեցող ժողովրդները հարգանքով էեն վերաբերվում նաև մյուս մշակույթների հանդեպ, հատկապես այն ժողովուրդների ու մշակույթների, որոնք իրենց տարածքում են ստեղծագործել, համարելով, որ դա նույնպես իրենց քաղաքակրթության մի մասն է:
Իրանում ոչ միայն հարգանքով են վերաբերվում պատմամշակութային նման ժառանգությանն, այլև պետական հոգածություն են ցուցաբերում:
Թուրքիա
Թուրքերն իրենց անցյալի հանդեպ ունեն անլիարժեքության բարդույթ ու պատճառը պարզ է: Ժամանակակից թուրք ազգը խառնարան է, որը յուրացրել է իր տարածքում եղած մշակույթներ ու քաղաքակրթություն ստեղծած մյուս ժողովուրդների ժառանգությունը:
Թուրքը կրոնափոխների խառնարան է և այդ ժողովուրդների ժառանգությունն իրենց հիշեցնում է իրենց ինքնության գաղտնիքները: Այսօրվա թուրքերը թուրք են դարձել միմիայն Իսլամի շնորհիվ ու Իսլամի միջոցով: Հանում ես Իսլամը, տակը ոչինչ չի մնում՝ դատարկություն: Մյուս մշակույթները «պահարանում պահված հին ոսկորներ» են, որոնք պետք է այնտեղ էլ մնան, թագնված, որ չհիշեցնեն թուրքերի անցյալի մասին:
Դրա համար Թուրքիայում ատում են այդ ժողովուրդների ժառանգությունը, եկեղեցիները վերածում են մզկիթների, որպես այդ տարածքի անցյալի հանդեպ տարված հաղթանակի խորհրդանիշներ:
Աթաթուրքը փորձեց թուրքերին վերածել քաղացիական ազգի, բայց դա բազմաթիվ հարցեր ու հարցադրումներ էր առաջացնում, որոնց պատասխանների որոնումը քայքայում էր թուրքերի ինքնությունը: Վերջին տասնամյակում բազմաթիվ եկեղեցիներ, որոնց զգալի մասը թանգարանների էին վերածվել, նորից մզկիթներ են դարձնում:
Այսօրվա Հայաստանն, ինչպես էլ այն չկոչեք, թեկուզ «Իրական», իրենց հիշեցնելու է իրենց բարդույթավորված անցյալը և իրենք, ինչ էլ մենք չանենք, շարունակելու են մեզ ատել: Ատելության պատճառը մենք չենք, այլ իրենց պատմությունը, որի մասին փորձում են մոռանալ»:

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան

Leave a Comment