
Պատկերացնո՞ւմ եք՝ շքեղ, հսկայական ու մեծաշուք Պեկին, այնտեղ հրավիրված, նույն տեղում գտնվող երկու տասնյակից ավելի պետությունների, այդ թվում նաև՝ հզոր ու միջուկային, համաշխարհային քաղաքականության մեջ մեծ, բախտորոշ դերակատարություն ունեցող տերությունների ղեկավարների, ինչպես նաև Էրդողանի և Ալիևի հետ անմիջականորեն շփվելու հնարավորություն ու… հյուրերի համար սպասվող նվերներ:
Է՞, կդիմանար Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլն իր համար այսպիսի գայթակղությանը, որ չգնար Պեկին՝ մասնակցելու ճապոնացի զավթիչներին չին ժողովրդի դիմադրության պատերազմում տարած հաղթանակի 80- ամյակին և Երկրորդ աշխարհամարտի ավարտին նվիրված տոնական միջոցառումներին: Չմեղադրեք, չէր դիմանա, սիրտը կպայթեր… Ու գնաց՝ «իր կնգան» ու դստերն էլ հետը տանելով… Դե, հասկանում եք չէ՞՝ երեք հոգի, ուրեմն նվերներ երեք հոգու համար:
Բայց, ինչպես ասում են այսպիսի դեպքերում, նրանց կամ առնվազն Նիկոլի ախորժակին քացախ է մատուցվել… Թեև Պեկինում կայացած ռազմական շքերթի հյուրերի համար նվերների հավաքածուներ են պատրաստվել, սակայն նրանց համար նվերների մեջ, Ura.ru- ի տեղեկացմամբ, ներառված են եղել պայուսակ, հյութ, բեյսբոլի գլխարկ, ինչպես նաև Չինաստանի դրոշը: Դժվա՞ր է պատկերացնել Նիկոլի և «իր կնգա» հիասթափության աստիճանը…
Փորձենք հասկանալ, թե Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավն «իր կնգա» և դստեր հետ, վերոնշյալից բացի, ինչո՞ւ էր հայտնվել Չինաստանում, ի՞նչ գործ ուներ այնտեղ… Եվ, ի վերջո, ինչո՞ւ էր Պեկինի կողմից հրավիրվել, որպես հյուր, ներկա գտնվելու Հաղթանակի 80-ամյակին և Երկրորդ աշխարհամարտի ավարտին նվիրված ռազմական շքերթին, ինչպես նաև մասնակցելու այդ կապակցությամբ հանդիսավոր ընդունելությանը:
Դատելով ամենից, Պեկինը նպատակ ուներ վերջին օրերի իր միջոցառումները հնարավորինս ներկայացուցչական կազմակերպել՝ իր քաղաքական կշիռն ընդգծելու և, կոպիտ ասած, Արևմուտքի և Ճապոնիայի աչքը կուրացնելու համար, և այդ առումով ինչպես Նիկոլը, այնպես էլ Ալիևը տոնական միջոցառումներին հրավիրվել և այնտեղ էին ընդամենը գլխաքանակ ապահովելու համար: Ապահովեցին:
Ինչպես ասում են նման դեպքերում, Նիկոլը Չինաստանում «մոր փորն էր ընկել»…
Ինչ վերաբերվում է Չինաստան Նիկոլի մեկնելու նպատակին, ապա վերոնշյալից բացի, միայն հյուրերի համար նախատեսված չինական ճոխ և էկզոտիկ սեղանը լիովին բավարար էր, որ Հայաստանի գերագույն գլխավոր որկրամոլը երազեր ժամ առաջ հայտնվել այդ սեղանի շուրջ և անհագ խժռել սեղանին եղածը: Չէ՞ որ չտես գեղցու (չշփոթել գյուղացու հետ) կողմից Հայաստանի վարչապետի պաշտոնին տիրելու նպատակներից մեկն էլ աշխարհով մեկ պտտվելը և տարբեր երկրներում ազգային և միջազգային խոհանոցների բարիքները խժռելով, իր անասնական հաճույքները բավարարելու հնարավորություն ձեռք բերելն էր: Հասավ այդ նպատակին, ապահովվեց «առաջին տեղում ստամոքսն է» նրա ձգտումը:
«Комсомольская правда»-ի տեղեկացմամբ, հանրությանը հայտնի է դարձել այն ճաշացանկը, որը ՉԺՀ- ում պատրաստել են օտարերկրյա առաջնորդների համար:
Սեպտեմբերի 3-ին Չինաստանում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված ճապոնական ագրեսիային դիմադրության պատերազմում Չինաստանի տարած հաղթանակի և Երկրորդ աշխարհամարտի ավարտի 80-ամյակին: Հրապարակվել է Չինաստանում ռազմական շքերթի հյուրերի համար պատրաստված ճաշացանկը։
Ուտեստների ցանկում եղել են օմար, սաղմոն, գառ։ Բայց դա դեռ ամենը չէ: Հոնկոնգի «Wen Wei Po» պետական թերթը հրապարակել է ճաշացանկը, որը բխում է ինչպես չինական ավանդույթից, այնպես էլ ավելի՝ միջազգային խոհանոցից: Այն ներառում է տապակած գառան կոտլետներ, հավի ապուր կակղամորթի մսով և շուշանի գնդարմատիկներով, տապակած օմար՝ ծովախեցգետնի մսով, խավիարով և ձվի սպիտակուցով, խեցգետնի թանձր ու թափանցիկ բուլիոն՝ տարբեր սնկով և այլն։
Այլ ուտեստների թվում եղել են տապակած բրինձ, սիսեռով կարկանդակ և մանգոյով կարկանդակ, ինչպես նաև երկու տեսակի կարմիր և սպիտակ գինի՝ երկուսն էլ Չինաստանի Հեբեյ նահանգից: Միայն այս ամենի համար Նիկոլն իրեն գլխապատառ կգցեր Չինաստան՝ չհաշված իր եղբայրներ Ալիևի և Էրդողանի հետ հետ բացահայտ և կուլիսներում հերթական անգամ շփվելու, ինչպես նաև «իր կնգա» և դստեր հետ Չինաստնում մեր հաշվին զբոսաշրջիկի նման շրջագայելու հնարավորությունը: Ինչպես ասում են նման դեպքերում, Նիկոլը Չինաստանում «մոր փորն էր ընկել»…
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկը, կարծում ենք, կատակով գրել է , թե «Չտես գեղցի դավաճաններին թարս են նստացրել, որ սեղանը վարի չտան»՝ գրառմանը կցելով այն լուսանկարը, որն ընտրեցինք այս հոդվածին ուղեկցելու համար:
Նիկոլը և Ալիևը երազախաբ են եղել ՇՀԿ- ին Հայաստանի և Ադրբեջանի լիիրավ անդամակցության հարցում
Չնայած Պակիստանը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր ռազմական, դիվանագիտական, քաղաքական աջակցությունն Ադրբեջանին, այլ կերպ ասած, իր թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արաբատ Միրզոևը օգոստոսի 31-ին, Չինաստանի Թիենծին (Տյանցզին) քաղաքում անցկացվող ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և ԱԳ նախարար Մոհամմադ Իշաք Դարի հետ, նրա հետ ստորագրել Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։
Ինչպես ասում են, նշված փաստաթղթի թանաքը դեռ չէր չորացել, երբ Պակիստանը շառաչուն ապտակ հասցրեց Նիկոլին և իր ոհմակին՝ արգելափակելով Հայաստանի անդամակցությունը ՇՀԿ-ին, այսինքն, ըստ էության, մերժելով կազմակերպությանը լիիրավ անդամակցության Հայաստանի հայտը:
ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Բադալյանն ի պատասխան Պակիստանի կողմից ՇՀԿ-ին Հայաստանի անդամակցությունն արգելափակելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները մեկնաբանելու «Armenia Today»-ի խնդրանքին, հայտարարել է, որ «այս փուլում գործընթացի մանրամասները չեն մեկնաբանվի»: Հիշենք, որ հուլիսի 16-ին Նիկոլը հաստատել էր, որ երկիրը դիմել է ՇՀԿ՝ կազմակերպությանն անդամակցելու համար:
Սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Հնդկաստանը հերթական անգամ վետո է դրել Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին լիիրավ անդամի իրավունքով անդամակցության վրա, արգելափակել Ադրբեջանի հայտը: Պատճառը Բաքվի և Պակիստանի միջև դաշնակցային հարաբերություններն են:
«Հնդկաստանը հերթական անգամ խոչընդոտել է Ադրբեջանի անդամակցությանը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)՝ որպես լիիրավ անդամ»,- նշված է ադրբեջանական Axar.az պարբերականի հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Չինաստանի Թիենծին (Տյանցզին) քաղաքում Պակիստանի վարչապետ Մուհամեդ Շահբազ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով թեմային, հայտարարել է, որ Հնդկաստանը փորձում է միջազգային կազմակերպություններում Բաքվից վրեժ լուծել Պակիստանին օգնելու համար:
«Ի պատասխան Ադրբեջանի կողմից Պակիստանին ցուցաբերված աջակցության՝ Հնդկաստանը փորձում է վրեժ լուծել Ադրբեջանից միջազգային կազմակերպություններում։ Ադրբեջանա- պակիստանյան հարաբերությունները հիմնված են եղբայրության վրա։ Շնորհավորում եմ Պակիստանին Հնդկաստանի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ»,- Ալիևի խոսքը մեջբերել է Axar.az գործակալությունը։
Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու Ադրբեջանի հայտն արգելափակելու Հնդկաստանի որոշումը նախապես է կայացվել, և Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի վերջին գործողությունները որևէ կերպ չեն ազդել դրա վրա. նման կարծիք է հայտնել ՄԳԻՄՕ- ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը «Ռիդուս» պարբերականին տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ Ալիևը Չինաստանում Պակիստանի վարչապետ միան Մուհամմադ Շահբազ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ շնորհավորել է Իսլամաբադին Հնդկաստանի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ: Ընդ որում, փորձագետի կարծիքով, դա չէր կարող ազդել Բաքվի հայտը արգելափակելու հնդկական կողմի որոշման վրա, թեև Ալիևը ինքը համարել է, որ դա ոչ այլ ինչ է, քան վրեժ հարավասիական պետությանն աջակցելու համար:
Սիլաևի խոսքով՝ Ալիևի անձը որևէ կապ չունի դրա հետ, սակայն այժմ, երբ նա շնորհավորել է Պակիստանին հաղթանակի կապակցությամբ, նրա մոտ «գեղեցիկ բացատրություն» է հայտնվել, թե ինչու Հնդկաստանը չի ցանկանում Ադրբեջանին տեսնել ՇՀԿ-ում: Գիտնականը կարծում է, որ Բաքվի նկատմամբ Նյու Դելիի դիրքորոշումը 1947 թվականից շարունակվող հնդկա-պակիստանյան հակամարտության արտացոլումն է:
Վերոնշյալի կապակցությամբ ռուսական մամուլում այլ բացատրություններ էլ կան: Դրանցից մեկի համաձայն, Պակիստանն ու Հնդկաստանը ՇՀԿ-ին Հայաստանի և Ադրբեջանի անդամակցության հայտերը համերաշխորեն մերժել են նրանց հակառուսական կեցվածքի ու քաղաքականության պատճառով: Եթե այս բացատրությունը ճիշտ է, ապա դժվար չէ ենթադրել, թե Պակիստանի վարչապետ Մուհամեդ Շահբազ Շարիֆի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ականջներին ով է շշնջացել Հայաստանի և Ադրբեջանի հայտերը մերժելու անհրաժեշտության վերաբերյալ:
Ահա և մեկ այլ բացատրություն. «Вечерняя Москва»-ն ՇՀԿ գագաթնաժողովի վերաբերյալ իր հրապարակումը եզրափակել է հետևյալ տողերով. «Բայց տորթի վրա բալը երևում է Պակիստանի և Հնդկաստանի կողմից Հայաստանի և Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին միանալու արգելափակումը։ Ըստ երևույթին, նրանց ցույց են տվել, թե ինչով է հղի Դոնալդ Թրամփի առաջ իրենց խոնարհվելը»։
Արթուր Հովհաննիսյան