Պուտինը և Մոդին քննարկել են ուկրաինական հարցը

11 Սեպտեմբերի, 2026 Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին Նյու Դելիում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են ուկրաինական հարցը։ Ռուսաստանի առաջնորդը Հնդկաստանի վարչապետին տեղեկացրել է ամերիկացի բանակցողներ Ուիտքոֆի և Քուշների հետ իր շփումների և Թրամփի հետ իր հեռախոսազրույցի մասին, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Պուտինն այսօր կմեկնի Հնդկաստան – Live News

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կմեկնի Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար: Այս մասին լրագրողներին  հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Պուտինը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին և գագաթնաժողովի շրջանակում նախատեսված բոլոր ձևաչափերին։ Միևնույն ժամանակ, այնտեղ տեղի կունենա երկու երկրների համար շատ կարևոր երկկողմ հանդիպում՝ հանրապետության վարչապետ Մոդիի հետ», – նշել  է նա։