2025 թվականի «Ոսկե գնդակը» կհանձնվի մի քանի շաբաթից։ Քվեարկության ժամկետն արդեն ավարտվել է, հաղորդում է Daily Post-ը։
Քվեարկությանը մասնակցել են լրագրողներ 100 երկրներից՝ ըստ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի։ Յուրաքանչյուր լրագրող հերթականությամբ ընտրել է 10 ֆուտբոլիստ։ Յուրաքանչյուր ընտրությամբ ֆուտբոլիստը կստանա որոշակի քանակությամբ միավորներ։
Ավելի շատ միավոր հավաքած խաղացողը կհաղթի «Ոսկե գնդակը»։ Ուսման Դեմբելե, Լամին Յամալը, Աշրաֆ Հակիմին, Ռաֆինյան և Վիտինյան համարվում են «Ոսկե գնդակը» հաղթելու գլխավոր ֆավորիտները։
Հիշեցնենք, որ այս տարվա «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 22-ին՝ Փարիզի Շատլե թատրոնում։ Մրցանակի ներկայիս դափնեկիրը «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին է։