Որտե՞ղ է «ականջակալը», որը պետք է դնել. Պեսկովը պատմել է Փաշինյանի՝ հայերեն ելույթի մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ ՇՀԿ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայերեն ելույթի ժամանակ մտածել է, թե արդյոք նրա խոսքի ռուսերեն թարգմանությունը կապահովվի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին։ «Ես մտածեցի՝ որտե՞ղ է այն «ականջակալը», որը պետք է դնել, որպեսզի լսեմ ռուսերեն թարգմանությունը, և նաև մտածեցի՝ կլինի՞ արդյոք ռուսերեն թարգմանություն, կա՞ արդյոք հայերենից ռուսերեն … Read more

Պետք է համաշխարհային պրակտիկայից բացառենք զինված հակամարտությունների ցանկացած հրահրում․ ՌԴ նախագահ

1 Սեպտեմբերի, 2026 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրներին կոչ է արել գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ համաշխարհային պրակտիկայից բացառելու զինված հակամարտությունների հրահրումը։ «Կցանկանայի հիշեցնել, որ այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի օրը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի համաշխարհային պրակտիկայից բացառենք զինված հակամարտությունների ցանկացած հրահրում»,- ասել է Պուտինը՝ ՇՀԿ … Read more

Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին – Live News

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Ղրղզստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 26-րդ գագաթնաժողովին, հայտնում է Ermenihaber.am-ը։ Բիշքեքում գագաթնաժողովը կտևի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Նշենք, որ գագաթնաժողովին ներկա են գտնվելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Պուտինը Փաշինյանին կներկայացնի Մոսկվայի դիրքորոշումը ԵՄ-ին միանալու Երևանի մտադրության վերաբերյալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Բիշքեկում ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպություն) գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ կներկայացնի Մոսկվայի դիրքորոշումը ԵՄ-ին միանալու Երևանի մտադրության վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ամեն անգամ բարձր մակարդակի շփումը կարևոր է։ Նախագահը, անշուշտ, կօգտագործի այս հանդիպումը՝ մեր … Read more