Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում: Վարչապետը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին: Այցի շրջանակում նախատեսված են նաև վարչապետ Փաշինյանի երկկողմ հանդիպումները արտերկրի գործընկերների հետ: