Թուրքիան եւ Կատարը համատեղ միջնորդական առաքելություն կիրականացնեն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացներում

Կատարը և Թուրքիան պայմանավորվել են ավելացնել ապրանքաշրջանառությունը, ընդլայնել էներգետիկ համագործակցությունը և համատեղ միջնորդական առաքելություն իրականացնել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացներում։

Կողմերը վերահաստատել են երկկողմ ապրանքաշրջանառությունը 5 միլիարդ դոլարի հասցնելու մտադրությունը։

Փաստաթղթում նշվում է, որ Կատարը զգալի ներդրումներ է կատարել Թուրքիայում, իսկ թուրքական կապալառու ընկերությունները Կատարում իրականացրել են 206 ծրագիր՝ ընդհանուր 20,8 միլիարդ դոլար արժողությամբ։

«Կողմերը պատրաստակամություն են հայտնել իրականացնել էներգետիկ համագործակցության կոնկրետ ծրագրեր՝ հիմնված երկարաժամկետ և ամուր հարաբերությունների վրա, հատկապես հեղուկացված բնական գազի առևտրի ոլորտում», – նշվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել անվտանգության սպառնալիքների, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության, ինչպես նաև պաշտպանական քաղաքականության հարցերով խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ։

Կողմերը նաև պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը համատեղ զորավարժությունների, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության և զինված ուժերի անձնակազմի պատրաստման բնագավառում կադրերի փոխանակման միջոցով։

Leave a Comment