Ողբերգական վրաերթ՝ Երևանում․ 40–ամյա վարորդը Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Պատահարներ » Ողբերգական վրաերթ՝ Երևանում․ 40–ամյա վարորդը Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով՝ վերգետնյա անցման մոտ ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունվարի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 06:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Վարդան Ս.-ն իր վարած «BMW» մակնիշի … Read more

Պապիկյանը հերքում է, որ Սև լճի դիրքերից մեկում ադրբեջանցիները ստուգում են հայ զինվորներին – CIVILNET

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է տարածված տեղեկությունը, թե Սև լճի հատվածում դիրքերից մեկում ադրբեջանցիները ստուգում են հայ զինվորներին։ «Խնդիրը վերաբերվում է դեռևս 2021-ի մայիսին ստեղծված իրադրության մասին։ Խոսքը Սև լճի մի դիրքի մասին է։ Այս պահին մեր զինվորներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով։ Ադրբեջանցիները չեն ստուգում մեր զինվորներին, այո հերքում եմ, այս պահին … Read more

ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերը պետք է դուրս բերվեն սահմանագծման արդյունքում. Պապիկյան

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների աշխատանքների արդյունքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Սա կառավարության դիրքորոշումն է, և այն լուծումն է, որը կապահովի երկարաժամկետ խաղաղություն մեր տարածաշրջանում»,-ասաց Պապիկյանը: 2024 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում … Read more

2018-ի համեմատությամբ 2025-ին պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով. Պապիկյան

Շատ կարևոր է 2025 թվականը համեմատել նախահեղափոխական տարվա՝ 2018 թվականի հետ: 2018 թվակաին պաշտպանության ծախսերը կազմել են 245 մլրդ դրամ, իսկ 2025 թվականին՝ 664 մլրդ դրամ, այն է՝ 1 մլրդ 741 մլն 604 հազար դոլար: Այսինքն՝ պաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1,1 մլրդ դոլարով: Այդ մասին ամփոփպիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: … Read more

Գնաճ. կարագը թանկացել է 7.2%-ով, ձեթը՝ 8.2%–ով, հացը՝ 3.6%–ով

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025թ. դեկտեմբերը 2024թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 1.2%. տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից։ Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.4-1.4%-ով, այդ թվում, գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշ արձանագրվել է մայրաքաղաքում: 2025թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3% … Read more

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհներին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկատվությունը հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնը:

Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանն ու դուստրը, լքել են ԱՄՆ-ը․ ինչպես է դա նրանց հաջողվել․ որտեղ են հիմա

Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանն ու դուստրը՝ Եվան, կարողացել են լքել ԱՄՆ-ը և վերադառնալ Ռուսաստան։ Անին շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր հնարավոր են դարձրել գործընթացը։ «Արտահայտում եմ իմ խորին և անկեղծ շնորհակալությունը Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությանը, Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ երեխայի իրավունքների պաշտպանության գործունեությունն ապահովող բաժնին, Պետական դումայի պատգամավոր, «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Միխայլովիչ … Read more

Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը դրական է ազդել Հարավային Կովկասի իրավիճակի վրա. Իտալիայի ԱԳՆ

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը, որին մասնակցեցին Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդները, դրական ազդեցություն ունեցավ Հարավային Կովկասի իրավիճակի վրա: Այս մասին հայտարարել է Իտալիայի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելլին Բաքվում իտալա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստում` ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ։ «Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն՝ շնորհիվ … Read more

Ամեն ինչ սկսվեց նախորդ տարվա հոկտեմբերի 26-ին․ ի՞նչ էր թաքցնում Վինիսիուսը

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը հապաղում էր երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ՝ սպասելով գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի ապագայի հստակեցմանը։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մարզչի և ֆուտբոլիստի միջև կոնֆլիկտի մեկնարկային կետը դարձել է բրազիլացու արձագանքը փոխարինմանը Լա լիգայի 10-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում (2:1), որը կայացել էր 2025 թվականի հոկտեմբերի 26-ին։ «Խաբիի և որոշ … Read more

ԱՄՆ–ն կասեցրել է Green card–ի տրամադրումը

ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է Green card–ի տրամադրումը ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը բազմազանության արտոնագրի (գրին քարտ) խաղարկության շրջանակում, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ «Մենք ժամանակ և անհրաժեշտ միջոցներ կտրամադրենք ԱՄՆ ազգային ու հասարակական անվտանգությունը պաշտպանելու համար։ DV-2027 ծրագրի վերաբերյալ այս պահին նոր հայտարարություններ առկա չեն»,- ասված է … Read more