Պապիկյանը հերքում է, որ Սև լճի դիրքերից մեկում ադրբեջանցիները ստուգում են հայ զինվորներին – CIVILNET

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է տարածված տեղեկությունը, թե Սև լճի հատվածում դիրքերից մեկում ադրբեջանցիները ստուգում են հայ զինվորներին։ «Խնդիրը վերաբերվում է դեռևս 2021-ի մայիսին ստեղծված իրադրության մասին։ Խոսքը Սև լճի մի դիրքի մասին է։ Այս պահին մեր զինվորներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով։ Ադրբեջանցիները չեն ստուգում մեր զինվորներին, այո հերքում եմ, այս պահին մենք նման իրականություն չունենք»,- հունվարի 13-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց նախարարը։ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, «ՀայաՔվե» միավորման խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը ՍիվիլՆեթին հայտնել էր, թե Սյունիքում՝ Ադրբեջանի հետ սահամանագծում կամ շփման գծում կան դիրքեր, որտեղ ադրբեջանցիները ստուգում են հայ զինվորներին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը […]

Leave a Comment