Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը դրական է ազդել Հարավային Կովկասի իրավիճակի վրա. Իտալիայի ԱԳՆ



2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը, որին մասնակցեցին Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդները, դրական ազդեցություն ունեցավ Հարավային Կովկասի իրավիճակի վրա: Այս մասին հայտարարել է Իտալիայի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելլին Բաքվում իտալա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստում` ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ։



«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն՝ շնորհիվ նախագահ Դոնալդ Թրամփի. դա իսկապես պատմական է։ Մենք կարծում ենք, որ նոր խաղաղ իրավիճակը բազմաթիվ հեռանկարներ կբացի ոչ միայն տարածաշրջանի համար։ Մենք կցանկանայինք տեսնել խաղաղություն ամբողջ աշխարհում, ինչպես դա տեղի է ունենում Հարավային Կովկասում», – նշեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment